Էլեկտրաօսմոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեկտրաօսմոս հոսքի սխեմա

Էլեկտրաօսմոս, (< էլեկտր… և օսմոս), արտաքին հաստատուն էլեկտրական դաշտի ազդեցությամբ մազանոթների, ծակոտկեն միջնորմների, թաղանթների միջով հեղուկի (կամ գազի) տեղաշարժ դեպի էլեկտրոդ։

Էլեկտրաօսմոսը հետևանք է անշարժ պինդ ֆազի և շարժվող հեղուկի (գազի) շփման մակերևույթին առաջացող կրկնակի էլեկտրական շերտի, որի պատճառով շարժվող և անշարժ ֆազերը լիցքավորվում են տարբեր նշանով։ Էլեկտրաօսմոսը կիրառում են դիսպերս համակարգերը բաժանելու, գլիցերինը, դոնդողանյութը, ջուրը և այլ նյութեր մաքրելու նպատակով, նաև՝ բժշկության, կենսաբանության մեջ և կաշվի դաբաղման գործում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 26 CC-BY-SA-icon-80x15.png