Անգույն, եթերներին բնորոշ հոտով, բոցավառվող գազ է, հալ. ջերմաստիճանը՝ – 117,7 °C, եռմանը՝ 10,73 °C, խտությունը՝ 890,9 կգ/մ³ (4 °C-ում)։ Էթիլենօքսիդը լավ լուծվում է ջրում և օրգ. լուծիչներում։ Փոխազդում է ջրի, սպիրտների, ամոնիակի և այլ նյութերի հետ։ Փոխազդեցության վերջնանյութերն օգտագործվում են լուծիչների, ներկանյութերի, լվացող միջոցների և այլ նյութերի արտադրության մեջ։ Էթիլենօքսիդ առաջին անգամ ստացել է Շառլ Ադոլֆ Վյուրցը էթիլենքլորհիդրինի և -ի փոխազդեցությունից[5].
:
Արդյունաբերության մեջ ստացվում է էթիլենի կատալիտիկ օքսիդացմամբ։ Էթիլենօքսիդը ուժեղ թույն է՝ յուրատեսակ թմրեցնող հատկությամբ։ Թույլատրելի քանակությունը օդում՝ 0,001 մգ/լ։
Շառլ Ադոլֆ Վյուրցն առաջինն էր, ով հետազոտել է այս նյութի հատկությունները՝ չափելով նրա եռման ջերմաստիճանը[6], ինչպես նաև հայտնաբերել է մետաղների և թթուների աղերի հետ ռեակցիայի մեջ մտնելու նրա ունակությունը[7]։ Վյուրցը սխալմամբ ենթադրել է, որ էթիլենի օքսիդն ունի օրգանական հիմքի հատկանիշներ։ Այդ մոլորությունը շարունակվել է մինչև 1896 թվականը, երբ գիտնականներ Գեորգ Բրեդիգը և Ուսովը հյատնաբերել են, որ էթիլենօքսիդը էլեկտրոլիտ չէ[7]։
↑Wurtz A.(ֆր.) // Comptes rendus de l’Académie des sciences. — 1859. — № 48. — С. 101—104.
↑Վյուրցի չափած արժեքը փոքր-ինչ բարձր էր ժամանակակից պայմաններում չափվածից՝ 13,5 °C
↑ 7,07,1Часть I. Строение и свойства окиси этилена. Особенности реакционной способности окиси этилена и строение её молекулы // Окись этилена / Под ред. проф. П. В. Зимакова и к. т. н. О. Н. Дымента. — М.: Химия, 1967. — С. 15—17.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 8)։