Էթամբուտոլ/իզոնիազիդ/ռիֆամպիցին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blue pill container spilled icon.svg
Էթամբուտոլ/իզոնիազիդ/ռիֆամպիցին


Էթամբուտոլ/իզոնիազիդ/ռիֆամպիցին, նաև հայտնի է որպես էթամբուտոլ/իզոնիազիդ/ռիֆամպին, տուբերկուլոզի բուժման նպատակով կիրառվող դեղամիջոց[1]։ Այն էթամբուտոլի, իզոնիազիդի և ռիֆամպիցինի ֆիքսված դեղաչափի միավորված դեղամիջոց է[1]։ Օգտագործվում է առանձին կամ այլ հակատուբերկուլոզային դեղամիջոցների հետ միասին[1]։ Դեղն օգտագործվում է պերօրալ[1]։ Կողմնակի ազդեցությունները առանձին դեղամիջոցների կողմնակի ազդեցություններն են[1]։ Կիրառությունը նպատակահարմար չէ երեխաների դեպքում[1]։

Այն ԱՀԿ դեղերի ցուցակում է, որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[2]։ Զարգացող երկրներում արժեքը 6.74$-ից 16.13$ է մեկ ամսվա բուժման համար[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 142։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  2. «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից 13 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  3. «Rifampicin + Isoniazid + Ethambutol»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է 8 December 2016