Jump to content

Էթամբուտոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթամբուտոլ
Առաջին նկարում էթամբուտոլի քիմիական կառուցվածքն է, իսկ երկրորդում պատկերված են էթամբուտոլի բյուրեղները։
Կլինիկական տվյալներ
Վաճառքային անվանումներՄիամբուտոլ, Էթիբի[1], Սերվամբուտոլ, այլ
Նույնացուցիչներ
CAS համար74-55-5
PubChem CID14052
DrugBankDB00330
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.737 Խմբագրել Վիքիդատայում

Էթամբուտոլ դեղ է, որը օգտագործվում է տուբերկուլոզի բուժման համար[2]։ Այն հաճախ տրվում է հակատուբերկուլոզային այլ դեղերի հետ միասին, որոնցից են՝ իզոնիազիդը, ռիֆամպիցինը և պիրազինամիդը[3]։ Այն նաև օգագործվում է Mycobacterium avium համալիրի և Mycobacterium kansasii բուժման համար[2]։ Այն տրվում է պերօրալ[2]։

Հաճախակի կողմնակի ազդեցություններից են տեսողության խնդիրները, հոդացավերը, գլխացավերը, սրտխառնոցը և հոգնածության զգացողությունը[2]։ Այլ կողմնակի ազդեցություններից են լյարդի խնդիրները և ալերգիկ ռեակցիաները[2]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել տեսողական նյարդի նևրիտ, երիկամների խնդիրներ ունեցող և 5 տարեկանից փոքր մարդկանց[3]։ Հղիության և կաթնատվության ժամանակ օգտագործումը անվտանգ է[3][4]։ ԱՄՆ-ում FDA-ն հայտնել է անհանգստություն կապված երեխաների մոտ եղած տեսողական խնդիրների հետ՝ մոր հղիության ժամանակ դեղը օգտագործելու դեպքում[2]։ Էթամբուտոլը ազդում է՝ խանգարելով բակտերիայի նյութափոխանակությունը[2]։

Էթամբուտոլը հայտնաբերվել է 1961 թվականին[5]։ Այն ԱՀԿ դեղերի ցանկում է, որպես առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղերից մեկը[6] Էթամբուտոլը հասանելի է որպես ունիվերսալ դեղամիջոց[1]։ Զարգացող երկրներում արժեքը 2.58–4.73$ է ամեն ամսվա օգտագործման համար[7]։ ԱՄՆ-ում արժեքը 100–200$ է ամեն ամսվա օգտագործման համար[1]։

Բժշկական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթամբուտոլը այլ դեղամիջոցների հետ օգտագործվում է բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար, որոնցից են՝ տուբերկուլոզը, Mycobacterium avium համալիրը և Mycobacterium kansasii[2]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տեսողական նևրիտ[8] (հակացուցված է մինչև 6 տարեկան երեխաներին)
  • Կարմիր-կանաչ գույները տեսնելու խանգարում[9]
  • Պերիֆերիկ նեյրոպաթիա
  • Հոդացավ
  • Հիպերուրիկեմիա
  • Ուղղահայաց ախտաբանական նիստագմ
  • Կաթնային մաշկի ռեակցիա

Ազդեցության մեխանիզմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթամբուտոլը տուբերկուլոզի հարուցիչների ակտիվ աճող ձևերի նկատմամբ ունի բակտերիոստատիկ ազդեցություն։ Այն խաթարում է բակտերիայի թաղանթի ձևավորումը։ Միկոլային թթուները միանում են արաբինոգալակտանի մնացորդներ՝ D-արաբինոզի 5'-հիդրօքսիլ խմբերին և առաջացնում են միկոլիլ-արաբինոգալակտան-պեպտիդոգլիկան համալիրը բջջի պատում։ Սա խանգարում է արաբինոգալակտանի սինթեզը՝ պաշարելով արաբինոզիլ տրանսֆերազա ֆերմենտը։ Արաբինոգալակտանի սինթեզի գործընթացի խախտումը խախտում է այդ համալիրի առաջացումը, որը բերում է թաղանթի մեծ թափանցելիության։

Ֆարմակոկինետիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն լավ է ներծծվում ստամոքսաղիքային տրակտից և լավ է տարածվում մարմնի հյուսվածքների, հեղուկների մեջ։ Այն 50%-ով անփոփոխ դուրս է բերվում մեզով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 48. ISBN 9781284057560.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Ethambutol Hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջեր 136, 138, 588, 603. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Prescribing medicines in pregnancy database». Australian Government. 2014 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
  5. Landau, Ralph; Achilladelis, Basil; Scriabine, Alexander (1999). Pharmaceutical Innovation: Revolutionizing Human Health (անգլերեն). Chemical Heritage Foundation. էջ 171. ISBN 9780941901215. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Ethambutol». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-01-22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Lim SA (April 2006). «Ethambutol-associated optic neuropathy» (PDF). Ann. Acad. Med. Singap. 35 (4): 274–8. PMID 16710500. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  9. Tripathi, K D (August 2015). Essentials of MEDICAL PHARMACOLOGY (Seventh ed.). India: JAYPEE BROTHERS MEDICAL PUBLISHERS. էջ 769. ISBN 978-93-5025-937-5.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]