Էդիկ Բաղդասարյան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդիկ Բաղդասարյան
Ծնվել էօգոստոսի 6, 1955(1955-08-06) (68 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ԿրթությունՇիրազի համալսարան
Մասնագիտությունճարտարապետ, պատմաբան և խմբագիր

Էդիկ Բարդուղիմեոսի Բաղդասարյան, Էդիկ Գերմանիկ (օգոստոսի 6, 1955(1955-08-06), Թեհրան, Իրան), ճարտարապետ, պատմաբան, խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ավարտել է Շիրազի, Իրանի ազգային (1981), Սպահանի պետական (1986) համալսարանները։

1981 թվականից՝ Թեհրանում Հայկական ուսումնասիրությունների կենտրոնի (2002 թվականից գործում է Տորոնտոյում (Կանադա)) հիմնադիր-տնօրեն։

1995–1999 թվականներին՝ «Ապագայ» ամսագրի, 2000 թվականից՝ նույնանուն արևելագիտական եռամսյա հանդեսի և «Լոյս» մշակութային, հասարակական ամսագրի արտոնատեր և գլխավոր խմբագիր։

Լույս են տեսել Բաղդասարյանի՝

  • «Հայ ժողովրդի պատմութիւն» (հատոր 1–2, 1981 թվական)
  • «Հայ մշակոյթի նշանաւոր գործիչներ. 5-18-րդ դարեր» (1982 թվական)
  • «Իրանի Քեամարա գաւառի հայկական գաղթօջախի պատմութիւն», «Համառօտ ակնարկ իրանահայ համայնքի պատմութեան» (հայերեն, պարսկերեն), «Թեհրանահայ գաղութի պատմություն» (հայերեն, պարսկերեն, երեքն էլ՝ 2002 թվական) «Հայ եկեղեցու պատմություն» (պարսկերեն, 2001 թվական)
  • «Արցախի պատմություն» (պարսկերեն, 2002 թվական)
  • «Ակնարկ հայոց ցեղասպանութեան» (2005 թվական) աշխատությունները
  • «Հայերէն սովորենք» (1984 թվական)
  • «Շահնամեն, Ֆիրդուսին և հայերը» (պարսկերեն, 2002 թվական) գրքերը
  • «Իրանահայ տպագրություն» («Հայ գրադարանների միջազգային համաժողովի նյութեր», ժողովածու, 2012 թվական) հոդվածը, պարսկերեն է թարգմանել «Ավստրիական փաստաթղթերը Հայոց ցեղասպանության մասին» (1999 թվական) Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (2002 թվական, ծանոթագրությունները՝ Բաղդասարյանի)
  • «Հայկական ճարտարապետություն» (2002 թվական)

Կազմել է «Պարսկերէն–հայերէն–անգլերէն զրուցարան» (1998 թվական), «Անգլերէն–հայերէն–պարսկերէն պատկերազարդ բառարան» (2006 թվական)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։