Էդգար Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդգար Վարդանյան
Քաղաքացիությունը  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 9, 1993(1993-05-09)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայաստան
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Էդգար Վարդանյան (մայիսի 9, 1993(1993-05-09)[1], Երևան, Հայաստան), լատվիացի հայազգի ֆուտբոլիստ, Յուրմալայի «Սպարտակի» և Լատվիայի հավաքականի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սկոնտո-2» ակումբի սան (ավելի ուշ՝ «Մուլտիբանկ»), առաջին մարզիչը՝ Վիկտոր Վիցեխովսկին[2]։ 2010 թվականին տեղափոխվել է Լատվիայի ՄԵՏՏԱ ակումբ։ 2011 թվականին ճանաչվել է Լատվիայի առաջին լիգայի լավագույն ֆուտբոլիստ[3]։ 2014 թվականին ճանաչվել է ՄԵՏՏԱ ակումբի լավագույն ֆուտբոլիստ[4]։ 2017 թվականին տեղափոխվել է Յուրմալայի «Սպարտակ»[5]։

Հանդես է եկել Լատվիայի տարբեր հավաքականներում, 2012 թվականին Լատվիայի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է համագործակցության գավաթին։ 2017 թվականի հունիսի 9-ին Պորտուգալիայի դեմ խաղում նորամուտը նշել Է Լատվիայի հավաքականում[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Edgars Vardanjans: "No Virslīgas baidīties nedrīkst!"» (լատվիերեն). LU.lv. 2012 թ․ հունվարի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  3. «LFF Gada futbola laureātu vakars — 2011.gads» (լատվիերեն). Латвийская футбольная федерация. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  4. «"Mettas" gada futbolists - Vardanjans» (լատվիերեն). sportacentrs.com. 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  5. «Spēlētāju pārejas (ziema 2017)» (լատվիերեն). Латвийская футбольная федерация. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  6. «Latvijas izlase piekāpjas Eiropas čempionei Portugālei» (լատվիերեն). Латвийская футбольная федерация. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  7. «Latvia - Portugal game report». FIFA. 2017 թ․ հունիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]