Զտում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զտում։ Անհամասեռ հեղուկ խառնուրդից պինդ մասնիկները հեշտությամբ են անջատվում, եթե խառնուրդն անց է կացվում զտիչի միջով, որն ունի բազմաթիվ մանր անցքեր։ Զտիչի դեր կարող են կատարել թուղթը, բամբակը, ծակոտկեն ապակին և այլն։ Քաղաքների ջրամաքրման կայաններում գետի կամ աղբյուրի ջրերից մաքուր ջուր ստանալու համար օգտագործում են մաքուր ավազի հաստ շերտ, որը որսում է ջրերում պարունակվող պինդ խառնուրդները։ Հայաստանյան աղբյուրների բարձրորակ ջրերի մաքրությունը պայմանավորված է երկրակեղևի տուֆե և բազալտե հաստ շերտերով, որոնց միջով անցնում են ձյան հալոցքի և անձրևի ջրերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիա 10. ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր Հեղինակ՝ Ա. Խաչատրյան, Լ. Սահակյան