Զուրաբ (լոլիկի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զուրաբ, լոլիկի սորտ։ Ստեղծել են Վազգեն Զուրաբյանը, Ռ. Մկոյանը և Ա. Ղազարյանը Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է։ Թուփը՝ միջին աճեցողությամբ։ Տերևները՝ մուգ կանաչ, ծաղկաբույլը՝ ողկույզ։ Ծաղիկները` երկսեռ։ Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո։ Պտուղը կլոր-ձվաձև է, վառ կարմիր գույնի, 125–200 գ զանգվածով։ Ուշահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների հասունացումը տևում է 120 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 1000 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։