Վազգեն Զուրաբյան
Վազգեն Զուրաբյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 26, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Մասնագիտություն | գյուղատնտես |
Վազգեն Երվանդի Զուրաբյան (նոյեմբերի 26, 1939, Բերդավան, Նոյեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանջարաբույծ-ընտրասերումնաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1994), ԽՍՀՄ գյուտարար(1985)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վազգեն Զուրաբյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 26-ին Ղալաչա գյուղում (այժմ՝ գ. Բերդավան, Տավուշի մարզ)։ 1967 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1981 թվականին դարձել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի մորմազգի բանջարային մշակաբույսերի ընտրասերման և սերմնաբուծության լաբորատորիայի (1994 թվականից՝ բաժին) վարիչ։
Աշխատանքները վերաբերում են բանջարային մշակաբույսերի ընտրասերմանը, սերմնաբուծությանը և մշակության տեխնոլոգիաներին։
Հեղինակ է լոլիկի 7 սորտերի (Նվեր, Լուսին, Երազ, Զուրաբ, Գյումրի, Նոր Անահիտ, Սյունիք)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |