Jump to content

Զուգորդված քիմիական կապեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զուգորդված քիմիական կապեր, օրգանական միացություններում իրար հաջորդող պարզ, կրկնակի կամ եռակի կապերով համակարգեր, որոնք պայմանավորված են էլեկտրոնների ներմոլեկուլային փոխազդեցությամբ։ Զուգորդված քիմիական կապերով մոլեկուլների շարժունակ p- և Л Էլեկտրոնները բաշխված են ամբողջ զուգորդված համակարգում։ Այդպիսի համակարգերից են իրար հաջորդող պարզ, կրկնակի կամ եռակի կապերը (я, я-զուգորդում, օրինակ, բուտադիենում՝ СН2 = СН-СН= =СН2), կրկնակի կամ եռակի կապն ազատ Էլեկտրոնային զույգ ունեցող ատոմի հետ (р, я-զուգորդում, օրինակ, վինիլքլորիդում՝ СН2=СН-Сl) և այլն։ Զուգորդված քիմիական կապերով մոլեկուլներն ավելի կայուն են փոխագդման ունակ, քան մեկուսացված կրկնակի կամ եռակի կապերով մոլեկուլները։ Միացման ռեակցիաներին մասնակցում է մոլեկուլի ոչ թե կրկնակի կապերից մեկը, այլ ամբողջ զուգորդված համակարգը՝ տալով 1,4-միացման վերջնանյութ, օրինակ․ CH2=СН-СН=CH2+ Br2- BrCH2-CH = CH-CH2Br։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 714