Զորավար (անձնանուն)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զորավար (այլ կիրառումներ)
Զորավար Զորավար | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված անուններ | Zōrāwar |
Կապված հոդվածներ | «Զորավար» սկսվող էջեր |
Զորավար, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն զորավար բառից։ Այս անվանը համապատասխանում է պարսկերեն Zōrāwar անձնանունը[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զորավար, որդի Ապիրատի, թոռն Գրիգոր Մագիստրոսի, եղբայր Գրիգոր Գ կաթողիկոսի, Ներսես Շնորհալու և Վասլի[2]։
- Զավրավար քահանա, նվեր է ստացել մի Ավետարան՝ Միխայլ անունով մի ոսկերչից, Որմենի քաղաքում 1201 թվականին[3]։
- Զավրվար միակյաց, հիշատակված է Կիլիկիայի Բաղնեկունք գյուղում 1292 թվականին[4]։
- Զավրվար գրիչ, աշակերտ Տեր Գրիգոր Չաղրոցի, ով 1480 թվականին ընդօրինակեց Ավետարանը Տյուրիկում[5]։
- Զորվար, հիշատակված է 1593 թվականին[6]։
- Զորավար, հիշատակված է 1622 թվականին[7]։
- Զավրվար երեց, որդի Ստեփանոս քահանայի, իր զավակի՝ Հովհաննես սարկավագի համար գրեց մի Ավետարան[8]։
- Զորա, որդի Թաթոսի, ով ստացավ մի Մաշտոց, որ 1474 թվականին գրել տվեց Երեմիա գրչին և նվիրեց Կոնթեր գյուղի եկեղեցուն[9]։
- Զավրիկ, հիշատակվել է 1578 թվականին[10]։ Այս անունից է առաջացել Զուրիկյան ազգանունը, որը հիշատակվել է 1810 թվականին[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 222-223 — 682 էջ։
- ↑ Տաշեան, Ցուց․ 638
- ↑ Շողակաթ 193
- ↑ Թորոս աղբար Բ․ 436
- ↑ Թորոս աղբար Ա 231
- ↑ Ձեռագիր Հալեպի, Ա․ 194 բ
- ↑ Դրնղ․ 614
- ↑ Թորոս աղբար Ա․ 230
- ↑ Ձեռագիր Սեբաստիա ՀԱ 1926, 339
- ↑ Ձեռագիր Սեբաստիա, ՀԱ 1925, 472
- ↑ Նոր վկ․ 631