Զոմբի (ֆիլմ, 2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վերտողային տեքստ

Picto infobox cinema.png
Զոմբի
Zombies
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրfantasy television film?, zombie television program? և music television?
Թվականփետրվարի 16, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊոլ Խոեն
ՊրոդյուսերՄերի Պանդելիտիս
Սցենարի հեղինակԴեվիդ Լայտ
ԴերակատարներMilo Manheim?, Meg Donnelly?, Trevor Tordjman?, Kylee Russell?, Carla Jeffery?, Kingston Foster?, James Godfrey?, Naomi Snieckus? և Jonathan Langdon?
ՕպերատորՌոբերտ Բինկման
ԵրաժշտությունՋորջ Ս․ Քլինթոն
Նկարահանման վայրՏորոնտո

Զոմբի (անգլ.՝ Zombies), ամերիկյան մյուզիքլ: Disney Channel-ի բնօրինակ կինոնկար: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 16-ին Disney Channel-ի ալիքով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուն տարի առաջ փոքրիկ քաղաք Սիբրուկում տեղի է ունեցել էլեկտրակայանի վթար, որի հետևանքով բնակչության կեսը դարձել են զոմբի: Նրանք ցանկանում էին ուղեղներ ուտել: Մարդկանց այն մասը ովքեր այդ վթարից չեն տուժել, քաղաքում պատ են կառուցում, իսկ պատից այն կողմ գտնվող հատվածը կոչվում է Զոմբիթաուն: Որոշ ժամանակ անց գիտնականները ստեղծել են թևնոց, որը հնարավորություն է տալիս զոմբիների կառավարել իրենց քաղցը: Եվ այսպես արդեն մեր ժամանակներում Զոմբիթաունի երեխաներին թույլ են տվել սովորել սովորական դպրոցում, որը, սակայն ոչ բոլորին է դուր եկել: Սակայն զոմբիների և մարդկանց ընկերությունը մարդկանց ստիպել է փոխել իրենց կարծիքը զոմբիների նկատմամբ:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2017 թվականի մայիսին[1][2]: Ֆիլմը նկարահանվել է Տորոնտո քաղաքում, ավելի քան 10 շաբաթ[3]:

Թողարկման ամսաթիվը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 16-ին Դիսնեյ ալիքով[4]:

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերայի օրը ֆիլմի դիտողները հասել են 2,57 միլիոնի, որոնց մեջ գերակշռում էին 18-49 տարեկանները[5]: Հանգստյան օրերին ֆիլմը ցուցադրվել է 8 անգամ և նրա դիտողների թիվը հասել է 10,3 միլիոնի[6]:

Շարունակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 11-ին հայտարարություն արվեց, որ ֆիլմը ունենալու է նաև երկրորդ մաս: Երկրորդ մասի նկարահանումները տեղի էին ունենալու 2019 թվականի գարնանը[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Production Has Begun on Disney's Zombies, a Music- and Dance-Filled Movie, Set for 2018 on Disney Channel» (Press release)։ Disney Channel։ մայիսի 11, 2017։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 30, 2017-ին։ Վերցված է մայիսի 13, 2017 
  2. Greg Evans (մայիսի 11, 2017)։ «Production Begins on Disney Channel's Zombies for 2018 Premiere»։ Deadline։ Վերցված է դեկտեմբերի 24, 2017 
  3. Peter Larsen (փետրվարի 15, 2018)։ «Disney Channel's Zombies arrives with hope that zombies and humans in high school can all get along»։ Orange County Register։ Վերցված է մարտի 16, 2018 
  4. Kirsten Chuba (հունվարի 5, 2018)։ «TV News Roundup: Disney Sets Premiere Date for Zombies Original Movie»։ Variety։ Վերցված է հունվարի 7, 2018 
  5. Mitch Metcalf (փետրվարի 20, 2018)։ «Top 150 Friday Cable Originals: 2.16.2018»։ Showbuzz Daily։ Վերցված է փետրվարի 20, 2018 
  6. «Disney Channel's Original Movie "Zombies" Reaches 10.3 Million Viewers Over the Holiday Weekend» (Press release)։ Disney Channel։ փետրվարի 20, 2018 – via The Futon Critic 
  7. Bruce Haring (փետրվարի 11, 2019)։ «Disney's Zombies 2 Sequel Heads into Production with Returning Stars, Director, Writers»։ Deadline Hollywood։ Վերցված է փետրվարի 11, 2019