Jump to content

Զիվեցյան լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիվեցյան լիճ
Տեսակլիճ
Երկիր Լեհաստան[1]
ՎարչատարածքՍիլեզիայի վոյեվոդություն
Երկարություն8 կմ
Լայնություն2 կմ
ԲԾՄ337 մետր
Խորություն20 մետր
Մակերես10 կմ²
Ջրահավաքի տարածքVistula basin?
Լիճ հոսող գետՍոլա
Լճից հոսող գետՍոլա
Ձևավորում1966
Անվանված էԺիվեց
Քարտեզ
Քարտեզ

Զիվեցյան լիճ, Զիվեցե[2] (լեհ.՝ Jezioro Żywieckie)[3], նույնպես հայտնի է Զիվեցյան ջրամբար (լեհ.՝ Żywiecki Zbiornik Wodny) կամ Տրեսնա ջրամբար (լեհ.՝ Zbiornik Wodny Tresna) անվամբ, արհեստական ջրամբար է, որը գտնվում է Զիվեց քաղաքի մոտ, Լեհաստանում։ Ձևավորվել է 1966 թվականին մի քանի գյուղեր խորտակելու ճանապարհով։

Աշխարհագրական տեղակայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի հիմնական մորֆոմետրիկ չափորոշիչներն են[4]՝

  • Ընդհանուր ծավալ — 94,6 մլն. մ³
  • Ամբարտակների առավելագույն մակարդակը — ծովի մակարդակից 344,86 մ բարձրության վրա
  • Ամբարտակների նորմալ մակարդակը — ծովի մակարդակից 342,56 մ բարձրության վրա
  • Ամբարտակների նվազագույն մակարդակը — ծովի մակարդակից 320,94 մ բարձրության վրա

Ամբարտակների նորմալ մակարդակի դեպքում ջրամբարի չափորոշիչները հետևյալն են[4]՝

  • Առավելագույն երկարությունը — 6,6 կմ
  • Միջին երկարություն — 6,25 կմ
  • Առափնյա հատվածի երկարությունը — 33,7 կմ
  • Առավելագույն լայնություն — 3,1 կմ
  • Լայնությունը կենտրոնական մասում — 2,5 կմ
  • Միջին լայնություն — 1,51 կմ
  • Առավելագույն խորություն — 26,8 կմ
  • Միջին խորություն — 8,6 կմ

Զիվեցյան ջրամբարը ի հայտ է եկել Սոլա գետի վրա ամբարտակ կառուցելու շնորհիվ։ Նրա երկարությունը 310 մ է կազմում, բարձրությունը 39 մ է[4]։

Կիրառելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբարտակը հանդիսանում է 21 ՄՎտ հզորությամբ ՀԷԿ-ի մի մասը։ Ներկայումս ջրամբարը ոչ միայն օգտագործվում է էլեկտրաեներգիա արտադրելու նպատակով, ջրհեղեներից պաշտպանվելու և Վերին Վիսլայի վտակները կարգավորելու, այլև զբոսաշրջային նպատակներով։ Ենթադրվում է, որ շինարարության պահից 70 տարի անց ջրի ծավալը կնվազի մոտավորապես 50%-ով[5]։ 2015 թվականին ջրի ծավալը կրճատվեց 2 մետրով, որը հնարավորություն տվեց առավել լավ ուսումնասիրել հատակը[6]։

Հայտնի իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ամեն տարի օգոստոսին անց է կացվում ռեգատա ի հիշատակ Ադամ Բանաշեկի։
  • 1978 թվականի նոյեմբերի 15-ին լճի մոտ տեղի ունեցավ ավտոճանապարհային աղետ Katastrofa autobusów pod Żywcem։ Առավոտյան ժամը 5-ին երկու ավտոբուսներ Autosan H9 և Autosan H09, որոնք դեպի «Բժեշչա» ածխահանք էին տանում հանքագործներին, 18 մ բարձրությունից գահավիժեցին և ընկան լճի ջրերը։ Մահացավ 30 մարդ, 9-ին հաջողվեց փրկվել։ Աղետի մասին է հիշեցնում ցուցատախտակը, որը գտնվում է կամրջի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://encyklopedia.pwn.pl/haslo/Zywieckie-Jezioro;4003389.html
  2. Топокарты Генштаба
  3. Nazwa Արխիվացված 2019-03-25 Wayback Machine (լեհ.)
  4. 4,0 4,1 4,2 Machowski et al., 2005, s. 80
  5. Chełmicki Wojciech: Blaski i cienie zapór wodnych, w: „Poznaj Świat” R. XXXIV, nr 2 (397), luty 1986, s. 3-6.
  6. Jezioro Żywieckie przez suszę jest wyschnięte jak kałuża (լեհ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Robert Machowski, Martyna A. Rzętała, Mariusz Rzętała, Beata Wistuba Zbiornik Żywiecki – charakterystyka fizycznogeograficzna i znaczenie społeczno-gospodarcze. — Sosnowiec: Polskie Towarzystwo Geograficzne – Oddział Katowicki, 2005. — ISBN 83-922610-0-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զիվեցյան լիճ» հոդվածին։