Զինվորական գերեզմանատուն № 95 (Ստրուժուվկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինվորական գերեզմանատուն № 95
Cmentarz wojenny nr 95 w Stróżówce.JPG
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունStróżówka?
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճակՕբյեկտ Լեհաստանի մշակութային ժառանգության գրանցամատյանում
Զինվորական գերեզմանատուն № 95 (Ստրուժուվկա)ը գտնվում է Լեհաստանում
Զինվորական գերեզմանատուն № 95 (Ստրուժուվկա)

POL województwo małopolskie COA.svg Distinctive emblem for cultural property.svgՓոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]: Գրանցման համար՝ А-609 Զինվորական գերեզմանատուն № 95 (Ստրուժուվկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 95 - Stróżówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Ստրուժուվկա գյուղի շրջակայքում: Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ: Գերեզմանատանը թաղված են Ավստրիական, Գերմանական և Ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մարտին: Փոքրլեհական վոևոդության հուշարձան:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով: 215 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 14 եղբայրական և 2 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 22 ավստրիացի, 43 գերմանացի և 28 ռուս զինվորներ: Գերեզմանատանը թաղված են նաև ազգային պատկանելիությունը չճշգրտված 39 զինծառայողներ:

1989 թվականի դեկտեմբերի 22-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-609[2]).

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը երեք կողմից շրջապատված է քարե ցածր ցանկապատով: Առջևի հատվածը ցանկապատված է մուտքի տեղ ունեցող մետաղական ցանկապատով: Մուտքին հանդիպակաց պատին գտնվում է խաչաձև վերջավորությամբ երկլանջ հուշարձան:

Գերեզմանները տեղակայված են երկու զուգահեռ շարքերով: Տապանաքարային հուշարձանները լատինական և լոթարինգիական խաչերի ձև ունեն: Տապանաքարային որոշ հուշարձաններ կոթողի ձև ունեն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma: Galicyjskie cmentarze wojenne, tom I. Beskid niski i Pogórze. Warszawa — Pruszków: Oficyna Wydawnicza «Rewasz», 1995, s. 65. ISBN 83-85557-20-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]