Զինվորական գերեզմանատուն № 91 (Գորլիցե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական գերեզմանատուն № 91
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունԳորլիցե
Երկիր Լեհաստան
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ գրանցման համար՝ А-636 Զինվորական գերեզմանատուն № 91 (Գորլիցե) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 95 - Stróżówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Գորլիցե քաղաքի շրջակայքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրո-Հունգարական, Գերմանական և Ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։ Փոքրլեհական վաևոդության հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 9.126 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 161 եղբայրական և 140 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 452 ավստրիացի, 140 գերմանացի և 287 ռուս զինվորներ։ Դամբարանի հեղինակները եղել են ճարտարապետ Գուստավ Լյուդվիգը և Էմիլ Լադևիդը, ովքեր այն կառուցել են որպես Գորլից քաղաքի ճակատամարտի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Գերեզմանատունը կառուցվել է զինվորական գերեզմանոցի տեղում, ովքեր զոհվել են քաղաքի հյուսիսային և արևմտյան հատվածներում մղվող կռիվների ժամանակ։

Գերեզմանատանը թաղված են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներ։

XX դարի 60-ական թվականներին գերեզմանատան տարածքում վերահուղարկավորվել են N 89 զինվորական գերեզմանատանը թաղված զինծառայողների մնացորդները. դրանք այստեղից հանվել են Կոպերնիկ փողոցի վրա բազմահարկ բնակելի տների շինարարության ժամանակ։

1991 թվականի նոյեմբերի 4-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ[2].

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը գտնվում է Գուրա-Ցմենտարն բլրի վրա՝ «Կորչակ» բնակելի համալիրից վերև։ Գերեզմանատունը փաստացի նկատելի է Գորլիցի ցանկացած կետից, այստեղից տեսանելի է քաղաքի համայնապատկերը, Սենկովկա գետի հովիստը և Ռոպա գետից հարավ գտնվող բլուրների շրջակայքը։

Գերեզմանատան գլխավոր հուշարձանը կենտրոնում գտնվող խաչն է։ Խաչի պատվանդանին 1928 և 1946 թվականներին տեղադրվել են հուշատախտակներ։ Գերեզմանատանը նոր է չուգունե աղյուսակները, որոնք տեղադրվել են արևելյան ցանկապատի ներքին պատին Գորլից քաղաքի ճակատամարտի 80-ամյակի պատվին։ Դրանց վրա գրված են ռուս զինվորների անուններ, որոնք ճշգրտվել են ռուսական արխիվների հետ համատեղի աշխատանքի արդյունքում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma: Galicyjskie cmentarze wojenne, tom I. Beskid niski i Pogórze. Warszawa — Pruszków: Oficyna Wydawnicza «Rewasz», 1995, s. 65. ISBN 83-85557-20-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]