Զինվորական գերեզմանատուն № 89 (Գորլիցե)
Զինվորական գերեզմանատուն № 89 | |
---|---|
Տեսակ | գերեզմանատուն |
Տեղագրություն | Գորլիցե |
Երկիր | Լեհաստան |
Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ գրանցման համար՝ А-467/M Զինվորական գերեզմանատուն № 89 (Գորլիցե) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 95 - Stróżówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Լեհաստանի Փոքրլեհական վոևոդության Գորլիցե քաղաքի շրջակայքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Գերմանական բանակի զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսի 2-ին։ Փոքրլեհական վաևոդության հուշարձան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ Գերեզմանատանը գտնվում են 2 եղբայրական գերեզմաններ, որոնցում թաղված են 61 գերմանացի զինվորներ։
20-րդ դարի 60-ական թվականներին գերեզմանատունը լիկվիդացվել է. գերեզմանները այստեղից հանվել են Կոպերնիկ փողոցի վրա բազմահարկ բնակելի տների շինարարության ժամանակ, իսկ հուղարկավորվածների մնացորդները տեղափոխվել են № 91 գերեզմանատուն։ Գերեզմանատան տեղում ներկայումս տեղադրվել է հուշանշան։
1994 թվականի ապրիլի 16-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-659[2]).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
- Roman Frodyma: Galicyjskie cmentarze wojenne, tom I. Beskid niski i Pogórze. Warszawa — Pruszków: Oficyna Wydawnicza «Rewasz», 1995, s. 65. ISBN 83-85557-20-2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cmentarz wojenny nr 95 — Stróżówka Արխիվացված 2016-12-20 Wayback Machine (լեհ.)
- Метрика кладбища (լեհ.)