Զինվորական գերեզմանատուն № 129 (Գրիբուվ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զինվորական գերեզմանատուն № 129
Cmentarz wojenny nr 129 w Grybowie z I wojny światowej.jpg
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունGrybów?
ԵրկիրFlag of Poland.svg Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճակՕբյեկտ Լեհաստանի մշակութային ժառանգության գրանցամատյանում
Զինվորական գերեզմանատուն № 129 (Գրիբուվ)ը գտնվում է Լեհաստանում
Զինվորական գերեզմանատուն № 129 (Գրիբուվ)

POL województwo małopolskie COA.svg Distinctive emblem for cultural property.svgՓոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]: Գրանցման համար՝ A-467/M

Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Գերեզմանատան ներկայիս տեսքը

Զինվորական գերեզմանատուն № 129 (Գրիբուվ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 129 - Grybów), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Գրիբուվ գյուղի շրջակայքում (Նովոսոնչենսկի շրջան, Փոքրլեհական վոևոդություն): Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ: Գերեզմանատանը թաղված են Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի բանակների՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1914 թվականի դեկտեմբերին, զոհված զինծառայողներ: Փոքրլեհական վոևոդության պահպանվող հուշարձան է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից 1914 թվականին, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով: 150 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 24 անհատական գերեզմաններ, որտեղ թաղված են 19 ավստրիացի և 5 ռուս զինվորներ:

1974 թվականին գերեզմանատան տարածքը և գերեզմանների հուշարձանները կարգի են բերվել և վերականգնվել են:

2009 թվականի ապրիլի 16-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-467/M):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]