Զինվորական գերեզմանատուն № 11 (Վելյա Ցեկլինսկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զինվորական գերեզմանատուն № 11
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունWola Cieklińska?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]
Արտաքին պատկերներ
Ռոտոնդան գերեզմանատանը
Արտաքին պատկերներ
Գերեզմանատան ընդհանուր տեսքը
Արտաքին պատկերներ
Տեսարանը ռոտոնդայից

Զինվորական գերեզմանատուն № 11 (Վելյա Ցեկլինսկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 11 - Wola Cieklińska), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Վելյա Ցեկլինսկա գյուղի մերձակայքում՝ Յասլենսկի մարզ՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանատանը հուղարկավորված են Ավստրո-հունգարական և ռուսական բանակի ծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։ Անդրկարպատյան վոևոդության պատմական հուշարձան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատունը կառուցվել է Ռազմական գերեզմանների վարչության Կ. և Կ. զինվորական պարետատան Կրակովի կողմից 1915 թվականին ավստրիացի ճարտարապետ Դուշան Յուրկովիչի ծրագրով։ 545 քառակուսի մետր տարածք ունեցող գերեզմանատանը գտնվում են 7 եղբայրական և 56 անհատական գերեզմաններ, որոնցում հուղարկավորված են 22 ավստրիացի, 46 գերմանացի և 46 ռուս զինվորներ

XX դարի 90-ական թվականներին Դեմբովեցի գմինի ադմինիստրացիայի ուժերով գերեզմանատունը վերանորոգվել է, որից հետո շփոթել են և անունների ցուցակները չեն տեղադրվել անհրաժեշտ տեղերում՞

1996 թվականի հունիսի 4-ին գերեզմանատունը ընդգրկվել է Անդրկարպատյան վոևոդության պատմական հուշարձանների ցանկում (№А — 294):

Բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերեզմանատանը տեղադրված է հուշարձան դատարկ ռոտոնդայի նման։ Այդ ռոտոնդայում հուղարկավորված են գերմանական բանակի հրամանատարներ, մեկ ավստրիացի և մեկ ռուս զինվոր։ Ռոտոնդա կարելի է մտնել ցածր տեղակայված քառակուսու տեսքով մուտքից։ Ենթադրվում է, որ ռոտոնդայում հուղարկավորված են ընդդիմական բանակի զինծառայողներ, դա արվել միտումնավոր որպես հետագա հաշտեցման նշան։ Մուտքի տակ ամրացված է հուշատախտակ գերմաներեն գրությամբ.

WIR ZOGEN ZUM STREIT UND FANDEN FRIEDEN
- Մենք գնացինք մարտի և ձեռք բերեցինք խաղաղություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]