Զենոն-Արտաշեսի շքադրամներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զենոն-Արտաշեսի շքադրամներ։ Զենոնի թագադրության հանդիսավոր արարողությունը կատարվեց Արտաշատում մ. թ. 18 թվականին, Տիբերիոս կայսեր որդեգիր, զորավար Գերմանիկոսի ձեռքով։ Զենոնը կոչվեց հայերի համար նվիրական Արտաշես անունուվ։ Այդ առթիվ կայսրությունը արծաթյա շքադրամներ թողարկեց, որոնք իրենց վրա ունեցած պատկերների և լատիներեն արձանագրությունների դրոշմով միանգամայն հռոմեական էին, չնայած կշռային տվյալներովմնում էին իբրև ատտիկյան դիդրախմանոցներ (երկդրամյաններ)։ Դրանցից յուրաքանչյուրի վրա մեկ կողմից պատկերված էր Գերմանիկոսի գլուխը և շուրջը գրված՝ «GERMANICVS CAESAR. TI. AVG. F. COS. II» («Գերմանիկոս, կեսար, Տիբերիոս Օգոստոսի որդի, երկրորդ անգամ հյուպատոս»), մյուս կողմից, պատկերներով ներկայացված էին հայոց թագավոր Զենոն-Արտաշես և Գերմանիկոսը, կանգնած կողք-կողքի։ Գերմանիկոսը ձախ ձեռքով հենվել է իր նիզակին, իսկաջով ցույց է տալիս հայոց արքային, որը պատիվ է բռնել։ Երկուսն էլ պատկերված են հռոմեական ռազմի տարազով, կարճ անդրավարտիքներով։ Յուրաքանչյուրի կողքին լատինատառ արձանագրված է. ձախից՝ «ARTAXIAS» («Արտաշես»), աջից «GERMANICVS» («Գերմանիկոս»), և այդ ամենը վերցված է կետավոր շրջանակի մեջ։

Շրջանառության մեջ այդ շքադրամները լայն տարածում չեն ունեցել և ավելի քիչ օրինականերով են պահպանվել, քան հայ-հռոմեական հարաբերություններին նվիրված մեզ հայտնի մյուս դրամները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Ժողովրդի Պատմություն