Զենկոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Զենկոր», հերբիցիդ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդող նյութը՝ մետրիբուզին։ Թողարկվում է 700 գ/կգ թրջելի փոշու ձևով։ Կիրառվում է միամյա միաշաքիլ և երկշաքիլ մոլախոտերի ոչնչացման համար՝ սրսկումների ձևով։ Ծախսի չափաքանակը (կգ /հա)՝ կարտոֆիլի դաշտի համար (տնկումից հետո՝ ծլումից առաջ)՝ 1,4–2,1, լոլիկի (հողի մակերեսի սրսկում, մինչև սածիլումը)՝ 1,1–1,4: Մշակումների առավելագույն քանակը՝ 1 անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։