Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զաքարյան Մուրադ Գրիշայի , «Բուժականի Մուրադ» (սեպտեմբերի 5 , 1971 , գ. Բուժական (այժմ՝ Հայաստանի Կոտայքի մարզում ) - մարտի 23 , 1994 , գ. Սեյիդահմեդլու (Ֆիզուլիի շրջան )), ազատամարտիկ։ Հայաստանի զինված ուժերի լեյտենանտ (1993)։ 1989-1991 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ -ում։ 1991-1994 թվականներին՝ Շուշիի առանձնակի գումարտակի վաշտի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է Շահումյանի , Մարտակերտի , Հադրութի , Շուշիի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի (Կիրով, Եղցահող ևն) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականին վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։
Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով ։ Մուրադ Զաքարյանի մասին նկարահանվել է «Բուժականի Մուրադը» ֆիլմը (2001, «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշար, սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Ս. Թադեոսյան)։ Թաղված է Բուժականում։
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։