Զաքարիա Գագեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաքարիա Գագեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԵրեխաներՎահրամյաններ

Զաքարիա Գագեցի (վրաց.՝ ზაქარია გაგელი, Զաքարիա Գագելի, վրացերենից թարգմանած՝ նշանակում է Գագա բերդի Զաքարիա, ), հայկական ծագումով վրաց իշխան, 12-րդ դարի վերջին-13-րդ դարի սկզբին Թամար թագուհու զորահրամանատարներից մեկը, վրաց թագավորական կալվածքների կառավարիչը[1]։

Թամարի խայտառակված ամուսնու՝ Գիորգի Ռուսի (Յուրի Բոգոլյուբսկու) կազմակերպած ապստամբության ընթացքում Վահրամ Զաքարյան իշխանի որդի Զաքարիան թագուհու հանդեպ հավատարմությունը պահպանած մի քանի ազնվականներից մեկն էր։ Գնահատելով նրա նվիրվածությունը՝ Թամար թագուհին նրան է ընծայել Տավուշը, Փառիսոսը, Գարդմանը և բազմաթիվ այլ քաղաքներ, գյուղեր, բերդեր ու ամրոցներ՝ այդպիսով Զաքարիայի տիրապետությանն անցած հողերը հասցնելով հարևանությամբ գտնվող Գանձակի սահմաններին։ Իշխանության վարչական կենտրոնը Գագա բերդն էր, ինչից ելնելով էլ Զաքարյանների (վրացական պատմագրության մեջ՝ Մխարգրձելի) տոհմի այդ ճյուղը կոչվում էր Գագեցի (Գագելի)։ 1195 թվականին Զաքարիան մասնակցել է Շամքորի ճակատամարտին, որտեղ նրա ձին սպանվել է[2], 1203 թվականին էլ մասնակցել է Բասենի ճակատամարտին՝ մարտնչելով Ռումի սուլթանության զորքի դեմ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Shoshiashvili N. Georgian Soviet Encyclopedia, Book 2, page 611. Tbilisi 1977
  2. Georgian National Academy of Sciences, Kartlis Tskhovreba (History of Georgia), Artanuji pub. Tbilisi 2014
  3. National Parliamentary Library of Georgia Zakaria Gageli