Զաքարիա Բ Փոքուզյան Կաղզվանցի
Զաքարիա Բ Փոքուզյան Կաղզվանցի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1720[1] |
Ծննդավայր | Կաղզվան[1] |
Մահացել է | 1799[1] |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] |
Մասնագիտություն | քահանա |
Զբաղեցրած պաշտոններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք |
Զաքարիա Բ Փոքուզյան Կաղզվանցի, (մոտ 1720, Կաղզվան – 1799, Կ․ Պոլիս), Կ․ Պոլսի հայոց պատրիարք 1773–81 և 1782–99-ին։
Պայքարել է կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ազդեցության դեմ։ Այդ նպատակով 1778-ին հրավիրել է Ազգային ժողով, որը եվրոպական տերությունների դեմ բողոքագիր է ներկայացրել սուլթանական կառավարությանը։ Վերջինիս (որը շահագրգռված էր հայերին օտար պետությունների ազդեցությունից հեռու պահելու) աջակցությամբ հալածել է կաթոլիկ հայերին։ 1780-ից պայքարել է Հայոց կաթողիկոսական աթոռին տիրանալու համար։ Ավստ․ և ֆրանս․ դեսպանների միջամտությամբ 1781-ին զրկվել է պաշտոնից և աքսորվել Բուրսա։ Մեկ տարի անց, հայերի պահանջով վերականգնվել է պաշտոնում և ստիպված հաշտվողական դիրք բռնել այլադավան հայերի նկատմամբ։ Նրա նախաձեռնությամբ բացվել են Կ․ Պոլսի հայկ․ առաջին թաղային դպրոցները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 674)։ |
Նախորդող՝ Գրիգոր Պատրիարք |
Պոլսո Հայոց Պատրիարք 1773–1781, 1782–1799 |
Հաջորդող՝ Հովհաննես Ժ Համատանցի |