Զարեհ Մոսքոֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարեհ Մոսքոֆյան
արմտ. հայ.՝ Զարեհ Մոսքոֆեան
Ծնվել է1898[1]
ԾննդավայրԻզմիթ, Թուրքիա
Վախճանվել է1987
Մահվան վայրԼիոն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտություննկարիչ

Զարեհ Մոսքոֆյան (1898[1], Իզմիթ, Թուրքիա - 1987, Լիոն), հայկական ծագումով օսմանցի նկարիչ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումով հայ Մոսքոֆյանը ծնվել է Մարմարա ծովի ափին գտնվող Իզմիթ քաղաքում։ Հաճախել է տեղի հայկական դպրոցը[3]։ Հալեպ կատարած ճամփորդությունից վերադառնալուց հետո Մոսքոֆյանը սկսել է զբաղվել նկաչությամբ։ Նա նկարել է Կոստանդնուպոլսի տեսարանը[2]։ Այնուհետև Մոսքոֆյանը տեղափոխվել է Ֆրանսիայի Լիոն քաղաք[2]։ Ֆրանսիայում նա շարունակել է իր գործունեությունը արվեստում և դարձել ուսուցիչ։

Զարեհ Մոսքոֆյանը մահացել է 1987 թվականին։

Նրա անունը նաև հիշատակվում է, որ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապաստան է տվել Հոլոքոստից մազապուրծ եղած հրեաներին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 MutualArt.com — 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Kürkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire: 1600–1923. Istanbul: Matusalem publ. p. 647. ISBN 9789759201531.
  3. Kürkman, Garo (2004). Armenian painters in the Ottoman empire: 1600–1923. Istanbul: Matusalem publ. p. 647. ISBN 9789759201531.