Զարևանդ (հասարակական գործիչ)
(Վերահղված է Զավեն Նալբանդյանից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զարևանդ (այլ կիրառումներ)
Զարևանդ | |
---|---|
Ծնվել է | 1890 |
Ծննդավայր | Անտիոք |
Մահացել է | 1973 |
Մահվան վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | հրապարակախոս և հասարակական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Զարևանդ (իսկական անունը՝ Զավեն Նալբանդյան, 1890, Անտիոք - 1973, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), հայ հասարակական գործիչ, գիտնական, ՀՅԴ անդամ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1890 թվականին Անտիոքում։ 1913 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սովորել է Հարվարդ և Կոլումբիա համալսարաններում։ Լինելով հայտնի գիտնական և գյուտարար, աշխատել է ամերիկյան բանակի համար։
Հայտնի է հայ-թուրքական հարաբերությունների, համաթյուրքականության մասին իր կատարած հետազոտություններով։ Կնոջ՝ Վարդենի Քալանթար-Նալբանդյանի հետ, նա հրատարակել է «Միացյալ Անկախ Թուրանիա կամ ի՞նչ կը ծրագրեն թուրքերը» հատորը (1926)[2]։ Անգլերեն է թարգմանել «Սասունցի Դավիթ» էպոսը[3]։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Թուրքիան եւ պանթուրքիզմը» (1930),
- «Միացեալ, Անկախ Թուրանիա», 1926 (1930 - ռուսերէն, 1971 - անգլերէն),
- «Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ», 1926[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. հայեր (կենսագրական հանրագիտարան), 2005 ։ հ. 1, Զարևանդ,(Նալբանդյան Զավեն).
- ↑ «Մուսալեռցի - Այնճարցի Գրագէտներ». mousaleranjar.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Էպոս ունենք անգլերեն
- ↑ «Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ». Husisapail Online / Հյուսիսափայլ / Юсисапайл Онлайн (ռուսերեն). 2010 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Զարևանդ (2010). Կրնա՞նք հաշտվիլ թուրքին հետ (PDF). Երևան: Հայրենիք ակումբ.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|