Զառնել Հյուզ
| Զառնել Հյուզ | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Բնօրինակ անուն | անգլ.՝ Zharnel Hughes |
| Մասնագիտացում | վազորդ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 13, 1995[1] (30 տարեկան) |
| Ծննդավայր | Sandy Ground, Անգիլիա, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն |
| Հասակ՝ | 190 սանտիմետր |
| Քաշ | 79 kg |
Զառնել Հյուզ (անգլ.՝ Zharnel Hughes, հուլիսի 13, 1995[1], Sandy Ground, Անգիլիա, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն), ծագումով Անգիլիայից բրիտանացի մարզիկ, որը մասնագիտացած է արագավազքում, Եվրոպայի քառակի չեմպիոն, Համագործակցության խաղերի կրկնակի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր 4x100 մետր փոխանցումավազքում։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զառնել Հյուզը ծնվել է Անգիլիայի Վալլի քաղաքում[2], մայրը եղել է տնային տնտեսուհի, իսկ հայրը՝ տաքսու վարորդ[3]։ Հյուզը բացահայտել է սպորտի իր տաղանդը 10 տարեկանում, երբ հաղթել է մի քանի մրցավազքում տեղական դպրոցական սպորտային օրվա ընթացքում: Առաջին միջազգային մրցումը եղել է Անգիլիայում 2010 թվականի CARIFTA խաղերում, երբ 14 տարեկան էր. 100 մետր վազքում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը։ Հաջորդ տարի գրավել է վեցերորդ հորիզոնականը 2011 CARIFTA խաղերում[4]:
2018 թվականին Բեռլինում կայացած Եվրոպայի առաջնությունում ոսկի է նվաճել 100 մետր և 4x100 մետր փոխանցումավազքում։ 100 մետր եզրափակչում սահմանել է Եվրոպայի առաջնության ռեկորդ (9,95):
2023 թվականին Բուդապեշտում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում բրիտանացի մարզիկը 100 մետր մրցավազքում 9,88 վայրկյան արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 World Athletics database
- ↑ Zharnel Hughes Արխիվացված 2021-05-19 Wayback Machine. Team England. Retrieved 23 June 2018.
- ↑ Fraser, Graham (1 April 2014). Sprinter Zharnel Hughes may compete for Team GB at Olympics Արխիվացված 2021-05-19 Wayback Machine. BBC Sport. Retrieved 2018-06-23.
- ↑ Zharnel Hughes Արխիվացված 2017-09-28 Wayback Machine. IAAF. Retrieved 23 June 2018.
- ↑ «ЧМ-2023: И сто, и десять тысяч метров метров | SportsArena.kz - больше, чем спорт». sportsarena.kz. Արխիվացված օրիգինալից 2023-08-21-ին. Վերցված է 2023-08-21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զառնել Հյուզ - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զառնել Հյուզ» հոդվածին։ |
| ||||||||||