Զանգվածային սպանություն Քրենդոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զանգվածային սպանություն Քրենդոնում
Տեսակshootout?
ՏեղադրանքCrandon?
Տարեթիվհոկտեմբերի 7, 2007
ԶենքAR-15 style rifle? և դանակ
Զոհվածներ7 մարդ
Վիրավորներ1

Զանգվածային սպանություն Քրենդոնում, 2007 թվականի հոկտեմբերի 7-ին ԱՄՆՎիսկոնսին նահանգի Ֆորեստ շրջանի Քրենդոն քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները, երբ Թայլեր Ջեյմս Փեթերսոնը սպանել էր 6 մարդու, մեկին՝ վիրավորել և ինքնասպանություն գործել։

Իրադարձություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերի 7-ին՝ 14:45-ի սահմաններում, Թայլեր Ջեյմս Փեթերսոնը (ծնված 1987 թվականի մարտի 6-ին), որը ծառայում էր ոստիկանության տեղական վարչությունում (այդ ժամանակ ծառայության ժամանակ չի եղել), կիսաավտոմատ հրացանից կրակ է բացել մի խումբ երիտասարդների վրա։ Նա սպանել է վեցին (չորս աղջիկ և երկու տղա) և վիրավորել ևս մեկ մարդու, որից հետո ինքնասպան է եղել։ Սկզբում ենթադրվում էր, որ Փեթերսոնին սպանել է դիպուկահարը, բայց հետո պարզվել է, որ դիպուկահարի գնդակն ընկել է ոտքին, իսկ նա ընկնելով՝ կրակել է իր գլխին՝ մոտ ժամը 14։48-ին։ Սպանված աղջիկներից մեկը Փեթերսոնի ընկերուհին էր։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 5.56 տրամաչափի 30 պարկուճ։

Chicago Tribune թերթի վարկածով՝ Քրենդոնում զանգվածային սպանությունը վերջին 20 տարվա ընթացքում աշխարհում առավել դաժան զանգվածային սպանությունների թվում է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Cutler. — October 7, 2007 — UNITED STATES — Six people are killed and one wounded when Sheriff’s Department Deputy Tyler James Peterson goes on a shooting rampage at his ex-girlfriend’s apartment, in Crandon, Wisconsin. Peterson, 20, then shot and killed himself. (2012 թ․ օգոստոսի 5). «Timeline: Mass shooting incidents in last 20 years» (անգլերեն). Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին. {{cite web}}: no-break space character in |description= at position 16 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]