Զանգվածային սպանություն Ռոզբերգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեպքի վայրը

Զանգվածային սպանություն Ռոզբերգում տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 1-ին ԱՄՆ Օրեգոն նահանգի Ռոզբերգ քաղաքի Ամպկվա քոլեջի տարածքում։ 20-ամյա երիտասարդը ուսումնական հաստատության տարածքում հրազենով սպանել է ինը մարդու և վիրավորել յոթին, որից հետո սպանվել է ոստիկանության կրակից[1][2][3][4]։

Նախադեպ Ռոզբերգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նման դեպք արդեն տեղի էր ունեցել Ռոզբերգում։ 2006 թվականի փետրվարին միջնակարգ դպրոցում ուսանողներից մեկը սպանվել էր, իսկ մեկ այլը վիրավորվել[5]։

Դեպքի մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղօվկիանոսյան ժամով 10:38-ին 911 ծառայության հեռախոսին զանգել են ուսումնական հաստատությունից։ Զանգողը հայտնել է, որ ուսումնական հաստատության տարածքում մարդ կա, ով առանց առանց խտրականության կրակում է մարդկանց[6][7]։ Կասկածյալը սպանվել է ոստիկանության հետ հրաձգության արդյունքում[2][4]

Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի գործակալության (ATF) աշխատակիցները սկսել են տարածքի ուսումնասիրությունը; հանցագործության վայրում գտնվել է չորս միավոր հրազեն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ortiz, Erik; Johnson, M. Alex; Winter, Tom (2015 թ․ հոկտեմբերի 1). «13 Killed in Shooting at Oregon's Umpqua Community College: Officials». NBC News. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 «13 dead at community college school shooting near Roseburg, officials say». KGW. 2015 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. «Male Shooter at Umpqua Community College Dead, Sheriff Says». ABC News. 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 Ford, Dana (2015 թ․ հոկտեմբերի 1). «Oregon shooting: Gunman dead after college rampage». CNN. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. լ«Roseburg hit twice by school shootings, last one in 2006». Oregon Live. 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. «Oregon Community College Shooting Leaves at Least 7 Dead». The New York Times. 2015 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. «Deadly shooting at Umpqua Community College». KATU. 2015 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.