Զանգակ (հարսնախոտի սորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զանգակ, բանջարային հարսնախոտի սորտ։ Ստեղծել են Ս. Հայրապետովան, Գ. Խաչատրյանը և Գ. Սարգսյանը Հայաստանի Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում (ԲԲՏՄԳԿ)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի արմատն առանցքային է։ Թուփը փռվող է։ Տերևները՝ մուգ կանաչ գույնի։ Ծաղկաբույլը՝ ողկույզ։ Ծաղիկները` երկսեռ։ Ծաղկում է ծլելուց 45–60 օր հետո։ Պտուղը կլոր է, բաց դեղնավուն, 40–50 գ զանգվածով։ Վաղահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների հասունացումը տևում է 105 օր։ Մշակվում է բաց դաշտում։ Բերքատվությունը՝ 330–400 ց/հա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։