Զամանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զամանա
Замана
Տեսակթերթ
ԼեզուԴարգիներեն և Dargwa
Հիմնադրվել է1921
Երկիր Ռուսաստան
ԳրասենյակՄախաչկալա, Ռուսաստան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Կայքzamana.info

«Զամանա» («Ժամանակ»), Դաղստանում լույս տեսնող հասարակական-քաղաքական թերթ դարգինյան գրական լեզվով։ Թերթը լուսաբանում է Դաղստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները, ինչպես նաև հրապարակում է դարգիների պատմության և մշակույթի վերաբերյալ նյութեր։ Տպաքանակը կազմում է մոտավորապես 4000 օրինակ[1]։ Համարվում է դարգիներեն լեզվով ամենատարածված թերթը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականի ապրիլին Դաղստանի Ժողովրդական կրթության և մամուլի կոմիսարիատը հաստատել է Դաղստանում հրատարակվող թերթերի ցանկը։ Դարգինալեզու թերթի գլխավոր խմբագիր է նշանակվել քսանհինգ տարեկան Մահոմեդ Հասանովը, որը ծնունդով Վերին Մահարգայից է եղել[2]։

Թերթի առաջին համարը լույս է տեսել 1921 թվականի օգոստոսի 9-ին՝ «Дагъистанна мухтарият» («Ինքնավար Դաղստան») անվանումով[3]։ Սկզբում տպաքանակը կազմել է 300 օրինակ, բայց մեկ ամսում հասել է 500-ի։ «Дагъистанна мухтарият»-ը լույս է տեսել ցուդահարի և դարգիներեն լեզուներով։ 1922 թվականին Հասանովը դարձել է Լևաշինսկի օկրուգային գործկոմի նախագահ և, Գազիմահոմեդ Յուսուպովի առաջարկությամբ, հրաժարական է տվել գլխավոր խմբագրի պաշտոնից։ Մինչև 1925 թվականը թերթը ղեկավարել է շրջկոմի քարտուղար Մագոմեդ Դալգաթը[2]։

1925 թվականին թերթի «Шура Дагъистан» անվանումը փոխվել է՝ դառնալով «Дарккван»։ Մինչև 1925 թվականը թերթը տպագրվել է արաբական տառերով, իսկ ռոմանիզացիայի սկզբից հետո անցել է լատինական այբուբենի։ 1925-1927 թվականներին թերթը կոչվել է «Դարգան»։ Մահոմեդ Դալգաթը թերթում աշխատելու համար հավաքագրել է Նասրուլլա Դաուդովին և Խիզրի Սուլեյմանովին։ Շուտով Սուլեյմանովն ինքն է դարձել գլխավոր խմբագիր։ Նրա օրոք թերթը փոխել է անվանումը` կոչվելով «Колхозла байрахъ» և «Дагъистанна правда»[2]։

Հետագա տարիներին գլխավոր խմբագիրներ են եղել Իբրահիմ Բագոմաևը, Մահոմեդ Մահոմեդովը, գրող Ախմեդխան Աբու-Բաքարը, բանասեր Աբդուլլա Վագիդովը և ուրիշներ[2]։ Աբու-Բաքարի օրոք թերթում հայտնվել է «Ծիածան» գրական էջը, որտեղ տպագրվել են պատմվածքներ ու բանաստեղծություններ։ 1993-2012 թվականներին թերթը ղեկավարել է Գազիմահոմեդ Յուսուպովը[3]։

2021 թվականի դրությամբ թերթը կոչվում է «Զամանա» («Ժամանակ»)[4]։ 2012 թվականից նրա գլխավոր խմբագիրն է Դաղստանի Հանրապետության ԶԼՄ-ների ասոցիացիայի նախագահ, ՌԴ Հանրային պալատին կից ԶԼՄ-ների տարածաշրջանային համակարգող խորհրդի անդամ Արսեն Յուսուպովը։ 2021 թվականին «Զամանան» առաջին տեղն է զբաղեցրել «Մամուլի ոսկե հիմնադրամ-2021» համառուսաստանյան մրցույթում[3]։

2021 թվականին թերթը նշել է իր հարյուրամյակը։ «Մշակույթ։ ՌԴ» պորտալի էջում Դաղստանի Հանրապետության հասակակից թերթը ճանաչվել է «ազգային մամուլի առաջատարներից մեկը»[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «СМИ на национальных языках Дагестана». Министерство по национальной политике и делам религий РД (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Юсупов Газимагомед. «О редакции». Замана. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 Меджидова Хасайбат (2021 թ․ օգոստոսի 9). ««Замана»: летописец времени». DagPravda.Ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. Ибрагимова Мария (2021 թ․ օգոստոսի 9). «Газета «Замана» отмечает 100-летие — Межрегиональный Информационный Ресурс Молодежи». Мирмол. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. «Юбилей газеты «Замана»». Культура.РФ (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 25-ին.