Զալինա Մարգիևա
Զալինա Մարգիևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ |
Երկիր՝ | Մոլդովա |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 5, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Հասակ՝ | 170 սանտիմետր[3] |
Քաշ՝ | 90 կիլոգրամ[3] |
Զալինա Մարգիևա (փետրվարի 5, 1988[1], Վլադիկավկազ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), մոլդավացի մուրճի նետող։ Երիտասարդների աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի գավաթակիր, համաշխարհային ամառային Ունիվերսիադայի չեմպիոն (2011)։ Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի առաջնությունների ֆինալիստ։
Ծնվել է Հյուսիսային Օսիայում, սակայն տարածաշրջանում իրավիճակի վատթարացումից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մոլդովա։ Նրա անձնական մարզիչն է Սոսլան Մարգիևի հայրը։ Երկու 2008 և 2012 թվականների օլիմպիական խաղերի մասնակից։ Լոնդոնի խաղերում զբաղեցրել է 8-րդ տեղը՝ մուրճը նետելով 74, 05 մետր։ Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Մոլդովայի դրոշն է կրել։
Զալինայի ավագ քույրը Մարինան նույնպես մուրճ նետող է։ Եղբայրը՝ Սերգեյը, մասնակցում է տղամարդկանց շրջանում մուրճի նետման մրցումներին։
Զալինա Մարգիևան Մոլդովայի սահմանապահ ծառայության սպա է։
Որակազրկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ արգելված դեղամիջոցի օգտագործման համար Զալինա Մարգիևան որակազրկվել է երկու տարով՝ սկսած 2013 թվականի հուլիսի 24-ից մինչև 2015 թվականի հուլիսի 23-ը։ Բոլոր արդյունքները, որոնք մարզուհին ձեռք է բերել սկսած 2009 թվականի աշխարհի գավաթից համարվում են անվավեր, այդ թվում՝ իր ազգային ռեկորդը (74.47-2012)։ Նա նաև կզրկվի Կազանի Ունիվերսիադայի բրոնզից[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 2,2 Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 Zalina MARGHIEVA
- ↑ «Допинг-контроль». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Залина Маргиева – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Զալինա Մարգիևա - անձնական էջը IAAF-ում(անգլ.)
- Залина Маргиева на официальном сайте Олимпийских игр 2012
- Профиль на сайте moldova.sports.md
- В семье МАРГИЕВЫХ — сразу три олимпийца. Плюс тренер-отец
- Интервью с Залиной и Мариной Маргиевыми Արխիվացված 2019-03-25 Wayback Machine