Զազիկ Ալթունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զազիկ Ալթունյան
Ծնվել է 1922
Ծննդավայր Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)
Վախճանվել է 1942
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ

Զազիկ Ստեփանի Ալթունյան (1922, Ալեքսանդրապոլ, այժմ՝ Գյումրի - 1942), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է նկարչի ընտանիքում։ Սովորել է Լենինականի նորաբաց նկարչական ստուդիայում։ 1935 թվականին մասնակցել է պատանի ստեղծագործողների հայաստանյան օլիմպիադային և արժանացել մրցանակի։ Նկարազարդել է մի շարք գրքեր. Վեսպեր, «Թելիկն ու Մելիկը» (Երևան, 1938), Ա. Առուստամյան, «Մանկական ոտանավորներ» (Պետհրատ, 1939)։ Ստեղծել է մի շարք ընկերական շարժեր, ծաղրանկարներ։ Զոհվել է ռազմի դաշտում 1942 թվականին 20 տարեկանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 17-18։