Jump to content

Զաբիտ Մահոմեդշարիպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զաբիտ Մահոմեդշարիպով
ռուս.՝ Забит Магомедшарипов
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1970(1970-03-01) (54 տարեկան)
ԾննդավայրԱլկորկոն
Քաղաքացիություն Ռուսաստան
Կրոնիսլամ
ՄասնագիտությունԸնդհանուր մենամարտիկ և քիքբոքսեր
 Zabit Magomedsharipov Վիքիպահեստում

Զաբիտ Ահմեդի Մահոմեդշարիպով (մարտի 1, 1970(1970-03-01), Ալկորկոն), ռուս խառը ոճի մարտիկ, հանդես է գալիս UFC-ի հովանու ներքո՝ կիսաթեթև քաշային կարգում։ Այս պահին պաշտոնապես զբաղեցնում է UFC-ի կիսաթեթև քաշային կարգի 3-րդ հորիզոնականը[1]։ ACB-ի կիսաթեթև քաշային կարգի նախկին չեմպիոն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դաղստանի Խասավյուրտ քաղաքում։ 10 տարեկան հասակում սկսել է զբաղվել ազատ ոճի ըմբշամարտով։ Որոշ ժամանակ զբաղվել է քիքբոքսինգով և ֆուտբոլով, իսկ 2003 թվականին ընդունվել է Բույնակսկի շրջանի Խալիմբեկաուլ գյուղի «Երկրի 5 կողմերը» դպրոց։ Այդ ժամանակահատվածից սկսել են նրա ուշու-սանդայի պարապմունքները։ 2012 թվականի սկսել է մասնակցել խառը ոճի մենամարտի մրցաշարերին։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Absolute Championship Berkut

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 14-ին կայացել է նրա դեբյուտը ACB-ում, 2015 թվականին մասնակցել է կիսաթեթև քաշային կարգի գրան-պրիին, որտեղ դարձել է հաղթող։ 2016 թվականի մարտի 9-ին նվաճել է ACB-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնի կոչումը[2]։

Ultimate Fighting Championship

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսին պայմանագիր է կնքել UFC-ի հետ 4 մենամարտի համար[3]։

Մահոմեդշարիպովի առաջին մենամարտը կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 2-ին UFC Fight Night: Volkov vs. Struve. մրցաշարի շրջանակներում, որտեղ նրա մրցակիցը պետք է լիներ Նիկ Հեյնը, սակայն օգոստոսի 27-ին նա հրաժարվել է մենամարտից[4] և փոխարինվել Մայք Սանտյագոյով[5]։ Մահոմեդշարիպովը հաղթել է մենամարտի երկրորդ ռաունդում հետևից խեղդող հնարքով, ինչի համար ստացել է «Երեկոյի լավագույն ելույթ» մրցանակը[6][7]։

Մահոմեդշարիպովի հաջորդ մենամարտը կայացել է 2017 թվականի նոյեմբերի 25-ին UFC Fight Night: Bisping vs. Gastelum մրցաշարի շրջանակներում՝ ընդդեմ Շեյմոն Մորեսի[8]։ Մահոմեդշարիպովը հաղթել է 3-րդ ռաունդում անակոնդա խեղդող հնարքով և ստացել իր հերթական «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակը[9][10]։

2018 թվականի ապրիլի 7-ին՝ UFC 223 մրցաշարի շրջանակում, Մահոմեդշարիպովը մենամարտել է Լայլ Բչնակի հետ[11]։ Մահոմեդշարիպովը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ և արժանացել մրցանակի «Երեկոյի լավագույն մենամարտի» համար[12]։

Սպասվում էր, որ Մահոմեդշարիպովի և Յաիր Ռոդրիգեսի մենամարտը կկայանա 2018 թվականի սեպտեմբերի 8-ին՝ UFC 228 մրցաշարի շրջանակներում[13], սակայն Ռոդրիգեսը վնասվածքի պատճառով դուրս էր մնացել մենամարտից[14]։ Նրան փոխարինման է դուրս եկել Բրենդոն Դևիսը[15]։ Մահոմեդշարիպովը հաղթել է մենամարտում ծնկի լծակ ցավեցնող հնարքով[16]։

Զաբիտ Մահոմեդշարիչպովի՝ ընդդեմ Դևիսի ցավեցնող հնարքը ճանաչվել է UFC-ի 2018 թվականի լավագույն ցավեցնող հնարքը[17]։

2019 թվականի մարտի 2-ին՝ UFC 235 մրցաշարի շրջանակներում, Մահոմեդշարիպովը հանդիպել է Ջերիմի Սթիվենսի հետ[18]։ Այդ մենամարտում Զաբիտը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ[19]։

Զաբիտը հոկտեմբերի 18-ին պետք է մենամարտեր Կելվին Կատարի դեմ UFC on ESPN: Reyes vs. Weidman մրցաշարի շրջանակներում[20], սակայն սեպտեմբերի 13-ին վնասվածքի պատճառով դուրս է մնացել։ Մենամարտը հետաձգվել է և կայացել UFC Fight Night: Zabit vs. Kattar մրցաշարի ժամանակ[21]։ Մահոմեդշարիպովը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ և ստացել հեթական մրցանակը «Երեկոյի լավագույն մենամարտի» համար[22]։

Մրցանակներ և տիտղոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր մենամարտեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ultimate Fighting Championship
    • «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (2 անգամ) ընդդեմ Կայլ Բոչնյակի և Կելվին Կատարայի[22][23]
    • «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (2 անգամ) ընդդեմ Շայմոն Մորաեսի և Մայք Սանտյագոյի[24][25]
  • Absolute Championship Berkut
    • ACB կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն (1 անգամ)
    • ACB-ի կիսաթեթև քաշային կարգի գրան-պրիի հաղթող
  • MMADNA.nl
    • 2017 «Տարվա եվրոպական նորեկ»[26]
    • 2018 «Տարվա ցավեցնող հնարք»[27]
  • Ariel Helwani’s show
    • 2018 «Տարվա ցավեցնող հնարք» ընդդեմ Բրենդոն Դեվիսի[28]
  • Ռուսաստանի չեմպիոն (4x)[29]
  • Եվրոպայի չեմպիոն[29]
  • Աշխարհի գավաթի հաղթող[29]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Рейтинги | UFC». ru.ufc.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. medialead.ru. «Забит Магомедшарипов : биография, новости, результаты, фото, видео бойца». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  3. «UFC Signs Zabit Magomedsharipov | Fightful MMA» (անգլերեն). www.fightful.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  4. «Nick Hein out at UFC-Rotterdam, promotion seeks featherweight foe for Zabit Magomedsharipov». MMAjunkie (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  5. «DWCS 7 winner Mike Santiago meets Zabit Magomedsharipov at UFC-Rotterdam». MMAjunkie (անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  6. «UFC-Rotterdam results: Zabit Magomedsharipov scintillating in UFC debut». MMAjunkie (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  7. Sherdog.com. «UFC Fight Night 115 Bonuses: Volkov, Struve, Taisumov, Magomedsharipov Earn $50K». Sherdog. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  8. «Zabit Magomedsharipov vs. Sheymon Moraes added to UFC Fight Night 122 in Shanghai». MMAjunkie (անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  9. «UFC Fight Night 122 results: Flawless Zabit Magomedsharipov chokes out Sheymon Moraes with 30 seconds left». MMAjunkie (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  10. «UFC Fight Night 122 bonuses: Gastelum, Jingliang among $50,000 winners in China». MMAjunkie (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  11. «UFC 223 results: Zabit Magomedsharipov tops Kyle Bochniak in fun-as-hell slugfest». MMAjunkie (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  12. «UFC 223 bonuses: Magomedsharipov-Bochniak an all-time no-brainer for 'Fight of Night'». MMAjunkie (անգլերեն). 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  13. «Yair Rodriguez announces UFC return, Zabit Magomedsharipov fight at UFC 228». MMA Fighting. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  14. «Injury forces Yair Rodriguez out of UFC 228 fight vs. Zabit Magomedsharipov». Bloody Elbow. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. «Report: Brandon Davis steps in to face Zabit Magomedsharipov at UFC 228». MMAjunkie (անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  16. «UFC 228 results: Zabit Magomedsharipov stuns Brandon Davis with brilliant finish». MMAjunkie (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. Болевой приём российского бойца Магомедшарипова признан лучшим в UFC по итогам 2018 года
  18. MMA DNA. «Jeremy Stephens treft Zabit Magomedsharipov tijdens UFC 235 in Las Vegas» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  19. «UFC 235 results: Zabit Magomedsharipov survives late charge, outpoints Jeremy Stephens» (անգլերեն). MMA Junkie. 2019 թ․ մարտի 3. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. «Magomedsharipov-Kattar to co-headline Oct. 18» (անգլերեն). ESPN.com. 2019 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  21. Sherdog.com. «Zabit Magomedsharipov, Calvin Kattar Rescheduled for UFC Fight Night 163 in Moscow». Sherdog. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  22. 22,0 22,1 Jon Fuentes (2019 թ․ նոյեմբերի 9). «UFC Moscow Bonuses, Attendance & Gate» (անգլերեն). LowKickMMA.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  23. «UFC 223 bonuses: Magomedsharipov-Bochniak an all-time no-brainer for 'Fight of Night'» (անգլերեն). MMA Junkie. 2018 թ․ ապրիլի 8. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  24. Sherdog.com. «UFC Fight Night 115 Bonuses: Volkov, Struve, Taisumov, Magomedsharipov Earn $50K». Sherdog. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  25. «UFC Fight Night 122 bonuses: Gastelum, Jingliang among $50,000 winners in China» (անգլերեն). MMA Junkie. 2017 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  26. MMA DNA. «MMA DNA UFC Awards 2017 : De Uitslagen!!!» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  27. MMA DNA. «MMA DNA UFC Awards 2018 : De Uitslagen!!!» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  28. ESPN MMA (2018 թ․ դեկտեմբերի 31). «Aljamain Sterling, Zabit Magomedsharipov share submission of the year | Ariel Helwani's MMA Show». Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  29. 29,0 29,1 29,2 «Забит Магомедшарипов. Что нужно знать о главном российском дебютанте UFC в этом году?». Sports.ru (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաբիտ Մահոմեդշարիպով» հոդվածին։