Զաբել (վեպ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զաբել (այլ կիրառումներ)
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Զաբել անգլ.՝ Zabelle | |
|---|---|
Հայերեն հրատարակչության կազմը | |
| Հեղինակ | Նենսի Կրիկորյան |
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Թեմա | Հայոց ցեղասպանություն |
| Բնօրինակ լեզու | անգլերեն |
| Նկարագրում է | Բոստոն |
| Հրատարակիչ | Atlantic Monthly Press |
| Հրատարակման տարեթիվ | 1998 |
| Թարգմանիչ հայերեն | Արամ Արսենյան |
| Հրատարակում հայերեն | 2007 թ. |
«Զաբել» (անգլ.՝ Zabelle), անգլալեզու վեպ Նենսի Կրիկորյանի հեղինակությամբ։ Այն տպագրվել է 1998 թ. Atlantic Monthly Press հրատարակչության կողմից Նյու Յորք քաղաքում։ Վեպը հայերեն է թարգմանվել Արամ Արսենյանի կողմից և հրատարակվել է 2007 թ. ՀԳՄ հրատարակչության պատվերով։
Գրքի գլխավոր հերոսուհին՝ Զաբելը, Ուոթերթաուն քաղաքի հայկական համայնքում իր կյանքի վերջին տարիները ապրող կին է, որը դառնագին հիշողությամբ է մտաբերում Հայոց Ցեղասպանության անմարդկայնությունները, ինչին ինքը եղել է անմիջական ականատես և կորցրել է իր ողջ ընտանիքը։ Վեպում շարադրանքը կատարվում է երրորդ դեմքից և բացահայտում է Զաբելի հետագա կյանքը, ԱՄՆ քոչելու պատմությունն ու ամերիկահայ ընտանիքի եռուզեռը։