Jump to content

Երևան (երկնաքար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)

Երևան երկնաքար, երկնաքար է, որ ընկել է 1911 թվականին Երևանի մոտակայքում։ Այս երկնաքարը հազվագյուտ տեսակի քար է՝ Հովարդիտ, ախոնդրիտ տեսակի (Howardite, achondrite)[1]։ Քարը նախապես կշռում էր 107.2 գրամ[2]։

1975 թվականի փետրվարի 16-ի թողարկման մեջ լույս է տեսել Վ. Կալինովսկու հոդվածը «Գտեք ձեր երկնաքարը» վերնագրով, որտեղ հեղինակը կոչ է արել բնակչությանը հայտնել երկնաքարերի անկման և հայտնաբերման մասին տեղեկությունները։ Սամարայում բնակվող լեռնային ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վ. Ա. Պետրոսյանը անդրադառնալով այս հոդվածինև առանց երկմտելու նամակ գրում ԽՍՀՄ Գիտությունների Աակադեմիայի Երկնաքարերի կոմիտե և հայտնում իր մոտ գտնվող երկնաքարի մասին։ 1911-1912 թվականներին նրա հորը փոխանցել են նույն թվականներին գտնված մի ապար, որը հավանաբար երկնաքար էր։ Քարի արտաքին մակերեսը հալված է, կտրվածքում ուներ մոխրագույն երանգ բաց և մութ գույնի ներառված կետիկներով։ Երկնաքարը բռունցքի չափ է եղել (մոտավորապես 5 х 6 х 7 սմ), բայց 1927-1928 թվականներին. Պետրոսյանը սղոցել էր այն, երեք մասի։ Մի մասը փոխանցել էր Ադրբեջանի պոլիտեխնիկ ինստիտուտի (Բաքու)։ Այդ կտորի ճակատագիրը անհայտ է։ Երկրորդ կտորը (68.5 գ) 1960 թվականին Պետրոսյանը ուղարկել է Կույբիշեվի պոլիտեխնիկ ինստիտուտի երկրաբանության ֆակուլտետ, սակայն այստեղ ոչ մի հետազոտություններ չի կատարվել, և այդ կտորը հետագայում Պետրոսյանը ուղարկել է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի երկնաքարերի հավաքածու[3]։ Երրորդ կտորը (38.7 գ), մոտավորապեսր 1975 թվականին, նա փոխանցել է Հայաստանի Գիտությունների Աակադեմիայի Երկրաբանական ինստիտուտի երկրաբանական թանգարան, որտեղից էլ այն անհետացել է[2]։

Երկնաքարի քիմիական բաղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկնաքարի մեջ հայտնաբերվել են[4]՝

  • Na[AlSi3O8]
  • CaAl2Si2O8
  • (Ca,Na)[Al(Al,Si)Si2O8]
  • (Ca,Na)(Mg,Fe2+,Al,Fe3+,Ti)[(Si,Al)2O6]
  • (Fe,Ni)2P
  • CaCO3
  • Fe2+Cr3+2O4
  • Fe2+2Fe3+((Si,Fe3+)2O5)(OH)4
  • CaMg(CO3)2
  • Mg2SiO4
  • Fe2+TiO3
  • Fe
  • (Fe,Ni)
  • (Mg,Fe2+)2SiO4
  • (Mg,Fe2+,Ca)(Mg,Fe2+)Si2O6
  • Fe2+5-6(Mg,Fe2+)5S6(OH)10
  • FeS

Հայաստանում գտնված այլ երկրաքար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գտնված երկրորդ երկնաքարը ընկել է այդ ժամանակ Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառի Կուլպ գյուղի մոտ (այժմ՝ Կողբ) 1906 թվականի մարտի 29-ին։ Անկման վայրի անունով երկնաքարը անվանել են Կուլպ (Kulp)։ Մետեորիտը դասակարգվում է որպես սովորական խոնդրիտ 6-րդ տեսակի (Ordinary chondrite H6), այն նույնպես քարե մետեորիտ է։ Սկզբնական զանգվածը ենթադրաբար կշռում էր մոտ 10-11 կգ, իսկ պահպանված բեկորը, որը գտնվում է Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Երկնաքարային հավաքածույում կշռում է 3.719 կգ[5][6]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. MinDat – Erevan meteorite (անգլ.).
  2. 2,0 2,1 «Рассказ ё метеоритах». .meteorites.ru. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին. (ռուս.)
  3. Gerald Joseph Home McCall, Alan John Bowden, Richard John Howarth (Hrsg.): The History of Meteoritics and Key Meteorite Collections: Fireballs, Falls and Finds (= Geological Society Special Publication. 256). Geological Society, London 2006, ISBN 1-86239-194-7, S. 225 f. ((անգլ.), sp.lyellcollection.org).
  4. Detailed Mineral List. MinDat (անգլ.).
  5. «Meteoritical Bulletin: Search the Database». www.lpi.usra.edu. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. (անգլ.)
  6. «The Meteorite Catalogue Database at the Natural History Museum». internt.nhm.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին. (անգլ.)