Երևանի ջերմաէլեկտրակենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի ջերմաէլեկտրակենտրոն, Հայաստանյան էներգետիկ ձեռնարկություն։ Համարվում է Հայաստանի առաջին ջերմաէլեկտրակայանը։ Հիմնադրվել է 1963 թվականին։ Սահմանային հզորությունը 550 հազար կվտ է։ Բաղկացած է բլոկային և ոչ բլոկային հերթերից։ Բլոկային մասում տեղադրված է 150 հազար կվտ հզորությամբ երկու հանգույց։ Ոչ բլոկայինի և hիմնական սարքավորումներն են․ ԱԳՄ-84 տիպի 5 կաթսան՝ 420 տ/ժ գոլորշու արտադրողականությամբ և ՊՏ-50-130/13 (չորս) ու Ռ-5-130/1 (մեկ) տիպի տուրբինները՝ յուրաքանչյուրը 50 հազար կվա հզորությամբ։ Ունի կաթսատուրբինային (2), էլեկտրականության, ջերմային ավտոմատիկայի ու չափման, քիմիական, ջերմատրանսպորտային և այլ արտադրամասեր։ 1963 թվականին արտադրել է 261,0 միլիոն կվտ՝ ժ էլեկտրաէներգիա և 81,6 հազար հկալ ջերմաէներգիա, իսկ 1975 թվականին՝ համապատասխանաբար 2373,5 և 3248,0։ ՋԷԿ-ը սնուցում է Երևանի հարավ արտադրահանգույցի ձեռնարկությունները և Հայաստանի էներգահամակարգը (եվրոպական էներգահամակարգի մաս)։

Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանը վերաբացվել է 2010 թվականի ապրիլի 22-ին հենց նույն տեղում, որտեղ կառուցված էր նախկին էլեկտրակայանը։ ՀՇԳՑԷ-ն ունի 242ՄՎտ հզորություն և ներկայումս արդտադրում է երկրի էլեկտրականության մեկ-չորրորդը։ Էլեկտրակայանն օգտագործում է Իրանի գազը արտադրության համար։ Ամեն խորանարդ մետր գազի համար, որը մատակարարվում է Իրանից, էլեկտրակայանը վճարում է 3 կՎտ-ժ էներգիա։ Այսպիսով Իրանի կողմից գազի մատակարարումով արտադրված էլեկտրաէներգիայի արդյունի 38%-ը վերադարձվում է Իրանին, իսկ մնացածը (62%)՝ վաճառվում։ Արդյունքում Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի արտադրած էներգիան մոտ երկու անգամ ավելի էժան է քան Հայաստանի մյուս ջերմաէլեկտրակայաններինը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի ՋԷԿ-ը հիմնադրվել է 1963 թվականին։ Կառուցման ծրագիրը կազմվել էր 1959 թվականին, բայց կառուցումը սկսվել է 1961 թվականից։ Հին էլեկտրակայանը գտնվում էր նույն տեղամասում բայց ուներ 7 տուրբիններ, որոնցից 5-ը ունեին 50 Մվ հզորություն, իսկ մյուս երկուսը, որոնք կառուցվել էին ավելի ուշ, ունեին 150 Մվ հզորություն յուրաքանչյուրը։ Ինչպես արդեն նշվեց Երևանի Ջրաէլեկրակայանը տեղակայված է Երևանի հարավային արդյունաբերական շրջանում, որը Հայաստանի արդյունաբերական կենտրոններից ամենաշատ էներգիա պահանջողներից մեկն է։ 1963 թվականի օպերացիայից հետո Հայաստանում ծնվեց մեծ ջերմաէներգետիկան։ Երևանի Ջերմաէլեկտրակայանը կազմված էր երկու մասից։ Առաջինը մասը մավորներն էր և ուներ 300 Մվ էլեկտրական տարողություն։ Այս հիմնական մասը աշխատում էր երկու միավորներով, ինչպես նաև ուներ երկու եռացնող միավորներ։ Հին ջերմաէլեկտրակայանն աշխատեց մոտ 4 տասնամյակ։ Այս ընթացքում բոլոր սարքավորումները և հարմարանքները շարունակապես և արդյունքում գտնվեցին վատ պայմաններում։ Այս պատճառներով էլ էլեկտրակայանի արդյունավետությունը կտրականապես նվազել է և աշխատանքը այլևս հուսալի չէր։ էլեկտրակայանը օգտագործում էր 372 գրամ վառելիք 1 կՎ-ժ էներգիա արտադրելու համար։ Որպեսզի ցույց տանք նախորդ ջերմաէլեկտրակայանի անարդյունավետությունը, այս արդյունքը կարող ենք համեմատել նորի արդյունքի հետ, որը օգտագործում է 200 գրամ վառելիք ամեն մի կՎ-ժ էլեկտրաէներգիա ստանալու համար(մոտավորապես 57% նվազեցում վառելիքի սպառման մեջ)։

Զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին զարգացավ «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի» նախագիծը, որը ենթադրում էր կառուցել նոր էլեկտրակայան՝ հնի տեղում։ Նախագիծը հաստատվեց ՀՀ-ի կողմից և ավելի ուշ՝ 2015 թվականի մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության և Japan International Cooperation Agency-ի միջև ստորագրվեց Ավանդի Պայմանագիրը, համաձայն որի JICA-ն ավանդ տվեց ՀՀ-ին ԵՀՇՑԷ-ն կառուցելու համար։ Այս նախագիծի արժեքը գնահատվեց 247 մլն ԱՄՆ դոլլար՝ 0.75% տոկոսադրույքով և 40 տարի մարման ժամկետով։ Դրանից 10 տարին «շնորհակալության շրջան է»(գումար չի վճարվում)։ Համաձայն պրոֆեսիոնալների այս ներդրումը օգնեց նվազեցնել էներգիայի արժեքը 40-ից 15-17 ՀՀ դրամի։ ԵՀՇՑԷ-ն պետք է ունենար մեծ արդյունավետություն, բարձր որակ ինչպես նաև պետք է լիներ ապահով շրջակա միջավայրի համար։ Համաձայն ծրագրի դա պետք է ունենար 205 Մվ պայմանական հզորություն։ Ջերմաէլեկտրակայանի համար անհրաժեշտ էր տեխնիկական առաջնորդ։ Այսպիսով շվեյցարական «Ալստոմ» ընկերությունը ընտրվեց այս նախագծի առաջնորդ, քանի որ դա ուներ համաշխարհային հռչակ գազի տուրբիններ, գեներատորներ, օժանդակ սարքավորումներ և էլեկտրակայանների այլ մասեր արտադրելու մեջ։ Հայաստանի կառավարության կողմից նաև նկատի են առնվում երկրորդ և երրորդ էլեկտրակայանների կառուցումը նույն տեղամասում։ 2007 թվականին Երևան ՋԷԿ-ի նախագիծը շնորհվել է Կորեական GS E&C և Mitsui կազմակերպություններին 218 մլն դոլլարով։ Նախաձեռնությունը, ինչպես պլանավորված էր, կառուցվեց 28 ամսում՝ 2007 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի մարտը։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՋԷԿ-ի հզորությունը կազմում է 271.1 ՄՎ, որից 434.9 ԳՋ/Ժ բաժին է հասնում ջերմային հզորությանը, իսկ 242 ՄՎ՝ էլեկտրական հզորությանը, և կազմում երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջի մեկ չորրորդը։ ՋԷկ-ում օգտագործվող սարքավորումներն են՝ Ալստոմ կազմակերպության կողմից արտադրված գազի խողովակ (Տուռբին), որը GT13E2 տիպի է, և ունի 179.9 Մեգավատ տեղադրված հզորություն, երկու գործունեության ռեժիմ ու 36.4% էֆֆեկտիվություն։ Հոսանքային տուռբինը արտադրվել է Fuji ճապոնական ընկերության կողմից, և ունի 63 Մեգավատ տեղադրված հզորություն։ SEC-ի կողմից արտադրված տաքությունը կառավարող հոսանքային գեներատորն ունի 103 GCal/h հզորություն։ Որպեսզի արտադրվի 1ԿՎ/Ժ էներգիա, վերակառուցված ՋԷԿ-ը օգտագործում է մոտ 200 գրամ վառելիք և կրճատել է ընդհանուր վառելիքի ծախսը մոտ երկու անգամ։ Հաշվի առնելով վառելիքի գնի շարունակական աճը՝ սա զգալիորեն նվազեցնում է ՋԷԿ-ի ծախսերը։ Ընդհանուր առմամբ վերակառուցումից հետո ՋԷԿ-ի արդյունավետությունը բարձրացավ մոտ 70 տոկոսով, վառելիքի ծախսը կրճատվեց մոտ երկու անգամ, ծծմբական թթվի և կաուստիկ սոդայի ծախսը մի քանի տասնյակ անգամ և զգալիորեն քչացան արտանետումները (ազոտի օքսիդ՝ 9 անգամ, ածխաթթու գազ՝ ավելի քան 2 անգամ, ածխածնի օքսիդներ՝ մոտ 38 անգամ)։ Նվազեց նաև խմելու ջրի օգտագործումը ավելի քան 3 անգամ։ Արդյունքում նոր ՋԷԿ-ը նկատելիորեն բարելավվեց երկրի ընդհանուր էներգոհամակարգը։ ՋԷԿ-ում աշխատում են շատ քիչ թվով մարդիկ, քանի որ կառավարումն ամբողջովին մեխանիկացված է և կատարվում է ժամանակակից SCADA համակարգով։

Ապագայի ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան ՋԷԿ-ը պլանավորում է ապագայում կառուցել և զարգացնել ջերմաէլեկտրակայանը։ Կազմակերպությունը ունի երկու ընտրություն։ Առաջինի համաձայն պետք է կառուցի երկու էլեկտրական միավորներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա 220 Մվ պայմանական հզորություն։ Երկրորդ ընտրությունը մեկ՝ 400-450 Մվ հզորություն ունեցող էլեկտրական միավոռ կառուցելն է։ Ներկայումս երկու տարբերակներն էլ քննարկվում են և յուրաքանչյուրը մոտավորապես կարժենա 400-450 մլն դոլար։ Կանխատեսվում է, որ կառուցումը տեղի կունենա 2018-2019 թվականներին։ Կա նաև մեկ այլ քննարկում հին կայաններում էներգիա ստանալու համար ածուխ օգտագործելու մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 577 CC-BY-SA-icon-80x15.png