Երևանի հայտարարություններ (թերթ)
Արտաքին տեսք
«Երևանի հայտարարություններ» երկօրյա երգիծական թերթ։ Հրատարակվել էր 1883-1886 թվականին, Երևանում։ Խմբագիր հրատարակիչ՝ Է․ Տեր Գրիգորյանց։
Թերթը փորձել է փոքրածավալ, դյուրըմբռնելի նյութերով օգնել գրագիտության տարածմանը, ծաղրել «կենցաղի բացասական կողմերը»։
Տպագրել է ուսումնական, եկեղեցական և այլ լուրեր, վիճակագրակաև տվյալներ փոստային առաքումների, սննդամթերքների գների մասին, եղանակի տեսություն։ Տեղ էր հատկացրել թատերական նորույթներին, հանդես եկել հայկական պարբերականներին օգնություն կազմակերպելու նախաձեռնությամբ։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 574)։ |