Երևանի-14

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի Շալախ, ծիրանենու հայկական վաղամիջահաս սորտ։ Ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Հայաստանում մշակվող ամենաբարձրորակ և արդյունավետ խոշոր նշանակություն ունեցող սորտն է։ Տարածված է հանրապետության ծիրանենու մշակության բոլոր գոտիներում։ Ծառը փարթամ է, գնդաձև սաղարթով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղաբերությունն սկսվում է տնկման 3–4-րդ տարում։ Պտուղը՝ միջին մեծության և մեծ (մինչև 100 գ, չափավորը՝ 65 գ), Էլիպսաձև կամ ձվաձև, կողքերից՝ թույլ սեղմված, պտղակոթի մոտ՝ փոքրիկ պարանոցով, թեթևակի ծալքավոր կողերով, գագաթը՝ սեղմված, միջուկակարը՝ միջին խորության, հիմքում՝ բավականին խորացող։ Մաշկը՝ բարակ, բավականին պինդ, միջին թավոտությամբ, պտղամսից չանջատվող, դեղնաոսկեգույն, արևահայաց կողմում 1/2–1/3 մասով՝ մորեգույն։ Պտղամիսը՝ ոսկեգույն,պինդ, մսալի-հյութալի, քաղցրաթթվաշ, ախորժալի համով, նուրբ բույրով։ Կորիզը՝ պտղից անջատվող, միջուկը՝ քաղցր։ Պտուղների հասունացումը՝ հունիսի 25-ից հուլիսի 15-ը։ Բերքատվությունը՝ 250–300 ց/հա։ Ցրտադիմացկուն է, միջին դիմացկուն՝ ծակոտկեն բծավորություն հիվանդության նկատմամբ։ Լավագույն փոշոտիչներն են՝ Կարմրենին, Խոսրովենին և Սաթենին։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (կոմպոտ, հյութ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։