Երուսաղեմա ձոր
Արտաքին տեսք
Երուսաղեմա ձոր, ձոր, ուխտատեղի Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Տոսպ գավառում, Վարագավանքի արևմտյան կողմում, զառիվեր ու անտառապատ կողերով ձորակ է, որտեղ պահպանվել էր մի կիսավեր մատուռ։ Ավանդության ասելով այստեղ 18 տարի ճգնել է Գրիգոր Լուսավորիչը և մի օր երազում նույն ձորում տեսել է մի քար նման Երուսաղեմին։ Իբր այդ պատճառով էլ ձորը կոչվել է Երուսաղեմա ձոր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ — 992 էջ։