Երկրի տարիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երկրի տարիքը այն ժամանակն է, որն անցել է Երկրի՝ որպես ինքնուրույն մոլորակ ձևավորվելու պահից: Երկրի տարիքը 4,54 միլիարդ տարի է (4,54×109 տարի ±1%)[1][2][3]: Այդ տվյալները հիմնված են ռադիոիզոտոպային թվագրման վրա, ոչ միայն երկրային նմուշներից, այլ նաև երկնաքարային նյութերի նմուշներից: Դրանք ստացվել են, առաջին հերթին՝ կապար-կապարային մեթոդի օգնությամբ՝ մշակված Քլեր Փաթերսոնի կողմից: Այս թիվը համապատասխանում է երկրային և լուսնային ամենահին նմուշների տարիքին և գրեթե չի փոխվել 1956 թվականից:

Գիտական հեղափոխությունից և ռադիոիզոտոպային թվագրման մեթոդների զարգացումից հետո պարզվեց, որ հանքանյութերի շատ նմուշներ մեկ միլիարդ տարեկան են և ավելի: Տվյալ պահին նրանցից ամենահինը՝ Արևմտյան Ավստրալիայի Ջեք Հիլզ լեռնաշղթայի ցիրկոնումի մանր բյուրեղներն են: Նրանց ամենաքիչը 4404 միլիոն տարեկան են[4][5][6]: Արեգակի և այլ աստղերի լուսատվության և զանգածի համեմատության հիման վրա եզրակացվել է, որ Արեգակնային համակարգը չի կարող տարիքով մեծ լինել այդ բյուրեղներից: Կոնկրեցիաները՝ հարուստ են կալցիումով և ալյումինով, որոնք հանդիպում են երկնաքարերում, ամենահին հայտնի նմուշներն են, որոնք ձևավորվել են Արեգակնային համակարգի սահմաններում. նրանք 4567 միլիոն տարեկան են[7][8], որը հնարավորություն է տալիս որոշել Արեգակնային համակարգի տարիքի և Երկրի տարիքի վերին սահմանը: Գոյություն ունի վարկած, ըստ որի Երկրի ակրեցիան (աճանստվածք) սկսվել է կալցիում-ալյումինային կոնկրեցիաների և երկնաքարերի ձևավորումից հետո: Քանի որ Երկրի ակրեցիայի հստակ ժամանակն անհայտ է, և տարբեր մոդելներ մի քանի միլիոնից մինչև 100 միլիոն տարի են նշում, դժվար է Երկրի ճշգրիտ տարիքը որոշել: Բացի դրանից դժվար է որոշել՝ Երկրի մակերևույթ դուրս եկող ամենահին ապարների տարիքը, քանի որ նրանք կազմված են տարբեր տարիքի հանքանյութերից:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хал Хеллман Великие противостояния в науке. Десять самых захватывающих диспутов — Глава 6. Лорд Кельвин против геологов и биологов: Возраст Земли = Great Feuds in Science: Ten of the Liveliest Disputes Ever. — М.: Диалектика, 2007. — С. 320. — ISBN 0-471-35066-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Age of the Earth»։ U.S. Geological Survey։ 1997։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-22-ին։ Վերցված է 2010-20-12 
  2. Dalrymple G. Brent (2001)։ «The age of the Earth in the twentieth century: a problem (mostly) solved»։ Special Publications, Geological Society of London 190: 205–221։ doi:10.1144/GSL.SP.2001.190.01.14 
  3. Manhesa, Gérard; Allègrea, Claude J.; Dupréa, Bernard; and Hamelin, Bruno (1980)։ «Lead isotope study of basic-ultrabasic layered complexes: Speculations about the age of the earth and primitive mantle characteristics»։ Earth and Planetary Science Letters, Elsevier B.V. 47: 370–382։ doi:10.1016/0012-821X(80)90024-2 
  4. Wilde SA, Valley JW, Peck WH, Graham CM Evidence from detrital zircons for the existence of continental crust and oceans on the Earth 4.4 Gyr ago // Nature. — 2001. — Т. 409. — С. 175-178.
  5. Valley, John W.; Peck, William H.; Kin, Elizabeth M Zircons Are Forever // The Outcrop, Geology Alumni Newsletter. — 1999. — С. 34-35.
  6. Wyche, S.; Nelson, D. R.; Riganti, A 4350–3130 Ma detrital zircons in the Southern Cross Granite–Greenstone Terrane, Western Australia: implications for the early evolution of the Yilgarn Craton // Australian Journal of Earth Sciences. — 2004. — Т. 51. — № 1. — С. 31–45.
  7. Amelin Y, Krot AN, Hutcheon ID, Ulyanov AA Lead isotopic ages of chondrules and calcium-aluminum-rich inclusions // Science. — 2002. — Т. 291. — С. 1679-1683.
  8. Baker J, Bizzarro M, Wittig N, Connelly J, Haack H [2005 Early planetesimal melting from an age of 4.5662 Gyr for differentiated meteorites] // Nature. — 2005. — Т. 436. — С. 1127-1131.