Երկրաշարժ Իկիկեում (2014)
Երկրաշարժ Իկիկեում | |
---|---|
Տեսակ | երկրաշարժ և ցունամի |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Տարեթիվ | ապրիլի 1, 2014 |
Զոհվածներ | 6 մարդ |
![]() |
Իկիկեի երկրաշարժ, հզոր երկրաշարժ, որը տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 1-ին Չիլիի ափից 85 կմ հյուսիս-արևելք՝ 8,2 մագնիտուդով, որը մարդկային զոհերի, ավերածությունների և ցունամիի առաջացման պատճառ է դարձել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկիկե քաղաքից մոտ 95 կմ (59 մղոն) հյուսիս-արևմուտք։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 20:46-ին:
Ցնցումները ցունամի են առաջացրել, Իկիկեի ափերի մոտ ալիքների բարձրությունը հասել է երկու մետր 11 սանտիմետրի։ Նման չափերի ալիքներ են նկատվել նաև Պիսագուայի և Արիկայի մոտ[1]։ Իշխանությունները բնակչության տարհանում են հայտարարել Չիլիի և Պերուի մի շարք ափամերձ շրջաններում։ Չիլիի հյուսիսային շրջանը տարերային աղետի գոտի է հայտարարվել[2]։ Հաջորդ օրը Ճապոնիայի Իվատե պրեֆեկտուրայի նավահանգստում մինչև 40 սմ ալիքներ են նկատվել[3]։
Ապրիլի 3-ի վերջին տվյալներով՝ տարերքի հետևանքով զոհվել է վեց մարդ։ 2014 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցած առաջին երկրաշարժից հետո գրանցվել է տարբեր ուժգնության ևս մոտ 20 ցնցում (դրանցից մի քանիսի մագնիտուդը կազմել է մոտ 6 բալ)[4]։
Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրաշարժ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորս տղամարդ մահացել է սրտի կաթվածից, իսկ մի կին մնացել է փլուզված պատի տակ[4]։ Ընդհատվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը որոշ Արիկայի որոշ շրջաններում[5]։
Երկրաշարժից հետո Իկիկե կանանց բանտի շենքի մի մասը փլվել է ստորգետնյա ցնցման ժամանակ, ինչի հետևանքով բանտից փախել է շուրջ 300 բանտարկյալ[6]։ Այս պահի դրությամբ 137 բանտարկյալներ վերադարձել են իրենց բանտերը, սակայն 152 կին դեռ ազատության մեջ է[7]։
Հետցնցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցունամի[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիլիի Իկիկե քաղաքում 2014 թվականին տեղի ունեցած ցունամին կապված է Ռիխտերի սանդղակով 8,2 բալ ուժգնությամբ խոշոր երկրաշարժի հետ։ Չիլին գտնվում է բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածքում, ուստի Երկրաշարժերն ու ցունամիները հաճախակի են այս գոտում։ Այս անգամ բնական տարերքը հանգեցրել է քաղաքային բանտի ավերմանը, ինչի կապակցությամբ դրա պատերը լքել են շուրջ 300 բանտարկյալներ։ Չնայած այն հանգամանքին, որ ալիքները տեղ-տեղ հասնում էին 2 մետր բարձրության, հնարավոր եղավ խուսափել բազմաթիվ կորուստներից։ Հայտարարվել է Չիլիի և Պերուի ափերի բնակիչների ժամանակին տարհանում։ Միայն մի քանի մարդ Է զոհվել։ Ցունամին ամենանշանակալին է, որը տեղի է ունեցել անցյալ տարի Չիլիի ափերին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Tsunami Message Number 6 Archived 2014-04-02 at the Wayback Machine., NWS Pacific Tsunami Warning Center, 1 April 2014
- ↑ «Tsunami warning after 8.2 quake strikes off Chile»։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-23-ին։ Վերցված է 2 April 2014
- ↑ «Japan hit by Tsunami waves on 3 April after Chilean Earthquake»։ IANS։ news.biharprabha.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-07-ին։ Վերցված է 3 April 2014
- ↑ 4,0 4,1 «8.2 earthquake hits Chile, killing 6 and displacing 80,000»։ RT։ 2 April 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-04-ին։ Վերցված է 2014-04-03
- ↑ «Reposición de servicios básicos ha sido más lenta en comunas de Iquique y Alto Hospicio | Nacional | LA TERCERA»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-03-ին։ Վերցված է 2014-04-03
- ↑ [«Chile earthquake triggers tsunami warning and evacuation — live updates | World news | theguardian.com»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-03-ին։ Վերցված է 2017-09-29 Chile earthquake triggers tsunami warning and evacuation — live updates | World news | theguardian.com]
- ↑ [«Chile earthquake triggers tsunami warning and evacuation — live updates | World news | theguardian.com»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-03-ին։ Վերցված է 2017-09-29 Chile earthquake triggers tsunami warning and evacuation — live updates | World news | theguardian.com]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Información del terremoto del Gobierno de Chile.
- Información del sismo en ONEMI.
- Dos sismos de 7.8 y 6.4 grados se registran en Chile
- Evacuaron de emergencia a Bachelet
- M8.2 — 95km NW of Iquique, Chile — United States Geological Survey
- Tsunami alert after 8.2 quake strikes off Chile — BBC News
- 5 Dead After Powerful Quake Strikes Off Chile’s Coast — ABC News
- Powerful earthquake strikes off Chile Archived 2014-04-03 at the Wayback Machine. — CNN
- Tsunami Travel Time Map — National Tsunami Warning Center (NTWC)
- Tsunami Propagation Forecast — Energy Map — NTWC