Երկրակենտրոն համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակնային համակարգ

Երկրակենտրոն համակարգ, հին և միջիև դարերում իշխող ուսմունք, ըստ որի Երկիրն անշարժ է և գտնվում է տիեզերքի կենտրոնում, իսկ երկնային մյուս մարմինները պտտվում են նրա շուրջը։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելի Երկրակենտրոն համակարգում անշարժ Երկիրը շրջապատված է Լուսնին, Մերկուրիին, Վեներային, Արեգակին, Յուպիտերին և Սատուրնին պատկանող յոթ «երկնքով»։ Ութերորդում գտնվում են աստղերը, իսկ իններորդում՝ «ոգին» կամ «առաջին շարժիչ ուժը»։ Մոլորակների տեսանելի բավական բարդ շարժումը բացատրելու համար Արիստոտելն օգտագործում է Եվդոքսի համակենտրոն պինդ և թափանցիկ ոլորտների համակարգը։

Մակաշրջանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․ թ․ ա․ 2 դարում Տիպարքոսը ոլորտների համակարգը փոխարինել է Ապոլոնիուս Պերգացու առաջարկած մակաշրջանակների (էպիցիկլեր) համակարգով։ Մակաշրջանակների տեսությունում (շարադրված է Պտղոմեոսի «Ալմագեստում») պտտվող ոլորտների փոխարեն ընդունվում է մոլորակների հավասարաչափ շարժումը շրջանագծերով՝ մակաշրջանակներով։ Ենթադրվում է, որ մակաշրջանակները նույնպես շարժվում են և այդ ընթացքում դրանց կենտրոնները գծում են շրջանագծեր։ Մոլորակների շարժումը բավարար ճշտությամբ ներկայացնելու համար, սովորաբար, մեկ մակաշրջանակը բավական չէ և մտցվում է երկրորդը, երրորդը են։ Ընդ որում, ենթադրվում է, որ մոլորակը շարժվում է վերջին մակաշրջանակով, իսկ յուրաքանչյուր մակաշրջանակի կենտրոնը շարժվում է նախորդի շրջանագծով։ Անանիա Շիրակացու Երկրակենտրոն համակարգում, ի տարբերություն պտղոմեոսյան համակարգի, ընդունվում է, որ Արեգակի ուղեծիրը գտնվում է մոլորակների ուղեծրերից դուրս։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ անցկացված հարցումների, 2011 թվականին համընդհանուր ուսումնասիրության կարծիքով ռուսների 32% համաձայն էին այն փաստի հետ, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 622