Երկվորյակների արևը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկվորյակների արևը
Գրքի շապիկը
ՀեղինակՀրաչյա Սարիբեկյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր212
ԽմբագիրԱրքմենիկ Նիկողոսյան
ՆկարազարդողՍուրեն Վարդանյան
Կազմի հեղինակ«Անտարես» մեդիա հոլդինգ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2012
ԳՄՍՀ978-9939-51-424-6
ՀՏԴ891.981-31
ԳՄԴ84Հ-44
ՎիքիքաղվածքԵրկվորյակների արևը

«Երկվորյակների արևը», 2012 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով հրատարակած Հրաչյա Սարիբեկյանի վեպը։ Հրատարակվել է պետական աջակցությամբ։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան, նկարազարդումները՝ Սուրեն Վարդանյանի։ 216 էջ։

Վեպն ունի ընծայական՝ «Որդուս՝ Արեգին, Քո ժամանակը եկավ հնձելու, որովհետև երկրի հունձքը հասել է»։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 17-ին[1]։

Գրքի հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի աշխարհ, ուր թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունն սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձևանում. տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է մի վանական, որ ագռավներ է որսում և ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է։ Վեպը փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքի մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը[2]։

Վեպի բնաբանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն ունի երեք բնաբան։

Մեր կյանքը, որքան էլ անառարկելի իրականություն՝ ապրողների համար ակնհայտորեն արժանահավատ, հոգևոր իրողություն է՝ քողարկված «ծածուկ մարդու» սրտի գաղտնի անկյուններում. այս իմաստով դա մեծագույն գաղտնիք է և գաղտնակերպություն։ Վերբնութենական է ու վերերկրային, բայց և համատեղելի աշխարհիկ կյանքի հետ. այս վերերկրայնությունն ու համատեղումը հավասարապես բնութագրական են դրան։ Այս առումով, Եկեղեցին «անտեսանելի» է, ի թիվս այն ամենի, ինչ զգայական ընկալմանն է հասու, և ի տարբերություն այն ամենի, ինչ տեսանելի է մեր աշխարհում։
- Սերգեյ Բուլգակով «Ուղղափառություն»
Ցորենի ամեն մի հատիկի մեջ մի աստղի հոգի է պահված։
- Արթուր Մեյչեն «Մեծ Աստված Պանը»
Գրված է, թե կծնվեն մանուկներ, որ գերազանց կտիրապետեն խոսքին։ Նրանք կազդարարեն, որ ժամանակները հասունացել են, և կցանկանան մեռած լինել։
- Ումբերտո Էկո «Վարդի անունը»

Գրախոսականներ վեպի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Սարիբեկյան «Երկվորյակների արևը»
  2. Հրաչյա Սարիբեկյան, Երկվորյակների արևը, Ե., Անտարես, 2012, էջ 2։