Jump to content

Երկնքում միայն աղջիկներ են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկնքում միայն աղջիկներ են
ռուս.՝ В небе только девушки
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1967
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎասիլի Ժուրավլյով
Սցենարի հեղինակՎասիլի Ժուրավլյով
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Երկնքում միայն աղջիկներ են» (ռուս.՝ «В небе только девушки»), 1967 թվականի գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ[1], որի նկարահանումները տեղի են ունեցել 4000 մետր բարձրության վրա և դրանց մասնակցել են ԽՍՀՄ օդային ուժերի կենտրոնական սպորտային պարաշյուտային ակումբի 20 մարզիկներ։ Ֆիլմը նկարահանվել է «Գեղեցկուհի Վասիլիսայի առևանգումը» ռուսական ժողովրդական հեքիաթի մոտիվներով[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցկուհի Վասիլիսան ինքնաթիռում անհամբեր սպասում է Իվանուշկայի հետ հանդիպմանը։  Ինքնաթիռ գաղտնի ներթափանցած Բաբա Յագան սպասում է հարմար պահի, որպեսզի փախցնի Վասիլիսային և թույլ չտա նրան հանդիպել փեսացուի հետ։ Արդյունքում, Բաբա Յագան բռնում է գեղեցկուհի Վասիլիսային և նրա հետ ցատկում ինքնաթիռից։  Վասիլիսան փորձում է փախչել ծեր կախարդի ձեռքից, բայց դա նրան չի հաջողվում, և նա օգնության է կանչում Իվանուշկային։ Փեսացուն սիրելիի հետ ժամադրության էր շտապում մեկ այլ ինքնաթիռով և ժամանակին լսում է տագնապալի կանչը։ Իվանուշկան բռնում է նենգ Բաբա Յագային, կարճ մենամարտից հետո խլում է ցախավելը և ազատում Վասիլիսային։  Կախարդական ուժից զրկված՝ կախարդը ցած է ընկնում։

Նկարահանումներին մասնակցել են նաև խեղկատակներ, դևեր և արջ, որոնք հեքիաթային մթնոլորտ են ստեղծել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբինա Կասյանովա
  • Գալինա Պիմենովա
  • Անտոնինա Բարանովա
  • Ռաիսա Ալեքսեևնա
  • Ալեվտինա Գորշկովա
  • Մարիա Զվյագինա
  • Անտոնինա Կենսիցկայա
  • Ալլա Կիսելյովա
  • Լյուբով Մասիչ
  • Նինա Պանկովա

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Վասիլի Ժուրավլյով
  • Սցենարի հեղինակներ՝ Իվան Լիսով, Վասիլի Ժուրավլև
  • Օպերատորներ՝ Վլադիմիր Զախարչուկ, Ռոբերտ Սիլին
  • Կոմպոզիտոր՝ Էդիսոն Դենիսով[3]

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում նկարահանվել են ոչ միայն աղջիկներ, այլև տղամարդ պարաշյուտիստներ, մասնավորապես, «Արջի» դերում թռիչքներ է կատարել ԽՍՀՄ 15-ակի չեմպիոն, աշխարհի բացարձակ չեմպիոն, աշխարհի 22-ակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Պյոտր Ֆրանցևիչ Օստրովսկին։
  • Մարիա Տրուբոչկինան արջի մորթու մեջ ցատկ չի կատարել, այդ ամենը մոնտաժ է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թվականին Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի (ոսկե լվացարան) լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]