Երկար ճանապարհ դեպի ազատություն
Երկար ճանապարհ դեպի ազատություն | |
---|---|
Տեսակ | հուշարձան և հուշահամալիր |
Բարձրություն | 10 մետր |
Երկիր | ՀԱՀ |
Քաղաք | Howick? |
Բնակավայր | uMngeni Local Municipality? և Դուրբան |
Շինության ձև | արձան |
Նյութ | պողպատ |
պատկերված են
| |
Nelson Mandela Capture Site Վիքիպահեստում |
Երկար ճանապարհ դեպի ազատություն (անգլ.՝ Long Walk to Freedom), Նելսոն Մանդելայի հուշարձանը, որ հեղինակել է նկարիչ Մարկո Ցիանֆանելին։ Տեղադրվել է 2012 թվականին ՀԱՀ Դուրբան քաղաքից ոչ հեռու գտնվող Խովիկ փոքր քաղաքում։ Ստեղծվել է 6-9 մետր երկարությամբ 50 պողպատե սյուներից, որոնք ամրացված են հիմքին միմյանցից առանձին[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1962 թվականի օգոստոսի 5-ին հարավաֆրիկյան Խովիկ ոչ մեծ քաղաքում ծայրամասում տեղի է ունեցել մի իրադարձություն, որն ունեցել է հեռահար հետևանքներ ամբողջ աշխարհում։ Դուրբանի արվարձանից դեպի մայրցամաքի խորքը տանող R103 մայրուղու անապատային հատվածում ապարտհեյդի ոստիկանությունը կանգնեցնում է մեքենա, որի ղեկին Աֆրիկյան ազգային կոնգրեսի ընդհատակյա կազմակերպության առաջնորդներից մեկը՝ Նելսոն Մանդելան։ Այդ ժամանակ նա արդեն 17 ամիս գտնվում էր հետախուզության մեջ, և նրան գտնել հաջողվել է միայն Կենտրոնական հետախուզական վարչության մասնագետների աջակցության շնորհիվ։ Պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով Մանդելան դատապարտվել է ցմահ ազատազրկման և բանտում անցկացրել 27 տարի։ Ըստ Մանդելայի խոսքերի՝ «դա եղել է դեպի ազատություն տանող երկար ճանապարհի սկիզբը»։
Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի հեղինակը հարավաֆրիկացի քանդակագործ Մարկո Ցիանֆանելին է, որ ծնվել է Յոհաննեսբուրգում։ 1992 թվականին ավարտել է Վիտվատերսրանդի համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետը և շուտով հայտնի է դարձել իր արտասովոր աշխատանքներով, որոնցում համադրել է օրիգինալ գեղարվեստական լուծումներ, նորագույն տեխնոլոգիաների վարպետորեն օգտագործում և հայեցակարգային խորը ենթատեքստ։
Ըստ Մարկո Ցիանֆանելիի խոսքերի՝ արձանն ստեղծվել է ի նշանավորումն Նելսոն Մանդելայի ձերբակալության 50-ամյա տարելիցի, ինչն իր արտացոլումն է գտել քանդակը կազմող ուղղահայաց սյուների քանակի մեջ։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2012 թվականին։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը կազմված է 6,5-9,5 մետր բարձրություն ունեցող և ածխածնի քիչ պարունակությամբ պողպատե 50 սյուներից, որոնք միաժամանակ խորհրդանշում են բանտի ճաղավանդակը և Մանդելայի ձերբակալության 50-րդ տարին[2]։ Հուշարձանի տարածքում ներառված է հյուսիսային կողմից արձանին հարող ոչ մեծ ծառուղի, որ նախագծվել է ճարտարապետ Ջերեմի Ռոզի կողմից։ Ծառուղու ամենակենտրոնում՝ արձանից 35 մետր հեռավորության վրա, գտնվում է հուշատախտակ։ Այդ կետից Մանդելայի դիմանկարը վերածվում է ամբողջական պատկերի[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Мемориал Нельсону Мандела в Ховике: вид только с одной точки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Памятник Нельсону Манделе от архитектора Марко Чианфанелли». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
- ↑ Лик Манделы в небе Африки | CabLook.com