Երկաթի (II) սուլֆատ
Երկաթի (II) սուլֆատ | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | Երկաթի (II) սուլֆատ |
Քիմիական բանաձև | FeO₄S |
Մոլային զանգված | 2,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 1,898 գ/սմ³ գ/սմ³ |
Կազմալուծման ջերմաստիճան | 680 °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 7720-78-7 |
PubChem | 24393 |
EINECS համար | 231-753-5 |
SMILES | [O-]S(=O)(=O)[O-].[Fe+2] |
ЕС | 231-753-5 |
RTECS | NO8500000 |
ChEBI | 22804 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Երկաթի (II) սուլֆատ, անօրգանական միացություն, ծծմբական թթվի երկաթի (II) աղն է: Քիմիական բանաձևն է՝ FeSO4: Չցնդող, անհոտ, անջուր սուլֆատն անգույն, բայց ոչ թափանցիկ, շատ խոնավածուծ նյութ է: Բյուրեղահիդրատները խոնավածուծ, բաց երկնականաչ թափանցիկ բյուրեղներ են, եռհիդրատը՝ FeSO4·4Н2О կանաչ է, միահիդրատը՝ FeSO4·Н2О անգույն է: Ունի ուժեղ տտիպ մետաղական համ: Օդում աստիճանաբար քայքայվում են կորցնելով բյուրեղաջուրը: Երկաթի (II) սուլֆատը լավ է լուծվում ջրում (26,3 գ 20°С-ում): Ջրային լուծույթից բյուրեղանում է երկնականաչ հեպտահիդրատը՝ FeSO4·7Н2О, որի պատահական անվանումը երկաթարջասպ է: Վերջինիս թունավորությունը համեմատաբար ցածր է: Կիրառվում է տեքստիլ արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում որպես ֆունգիցիդներ (սնկասպան նյութեր): Ինչպես նաև հանքային ներկերի արտադրությունում:
Բնական անալոգ հանքաքարը մելանտերիտն է: Բնության մեջ հանդիպում է դեղնականաչ, մոնոկլինային բյուրեղների տեսքով:
Բյուրեղահիդրատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթի (II) սուլֆատը հայտնի է տարբեր բյուրեղահիդրատների ձևով, այդ ձևերից մի քանիսը գոյություն ունեն բնության մեջ.
Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթի (II) սուլֆատն ջրային լուծույթից անջատվում է 1,82°C մինչև 56,8°C ջերմաստիճանում երկաթարջասպի՝ FeSO4·7H2О բաց կանաչ բյուրեղների տեսքով: 100 գ ջրում լուծվում է 26,6 գ անջուր FeSO4 20°C-ում և 54,4 գ 56°C ջերմաստիճանում:
Երկաթի (II) սուլֆատի լուծույթը օդի թթվածնով օքսիդանում է մինչև երկաթի (III) սուլֆատ.
Տաքացնելիս 480°C-ից բարձր ջերմաստիճանում քայքայվում է.
Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկաթարջասպ կարող է ստացվել երկաթի ջարդոնը կամ թիթեղը նոսր ծծմբական թթվով մշակելիս: Արդյունաբերությունում որպես կողմնակի նյութ երկաթարջասպը ստացվում է երկաթե թիթեղների և մետաղալարերի ստացման, օքսիդաթաղանթների հեռացման ժամանակ.
Պիրիտի օքսիդացումից.
Արդյունաբերության մեջ որպես կողմնակի նյութ երկաթարջասպը ստացվում է իլմենտիտից տիտանի օքսիդի ստացման ժամանակ:
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառվում է թանաքի և ներկերի (մորթին սև ներկելու համար) ստացման մեջ[7]: Երկաթի (II) սուլֆատը կարող է օգտագործվել նաև բետոնը, որոշ կրաքարեր և ավազաքարեր դեղնավուն ժանգի գույնով ներկելու համար[8]:
Երկաթի (II) սուլֆատը կիրառվում է բարձր հիմնայնության հողերի pH–ն իջեցնելու համար[9],[10]:
Բժշկության մեջ օգտագործվում է որպես դեղանյութ՝ երկաթ պակասորդային սակավարյունության կանխարգելման և բուժման համար: Ռուսաստանում գրանցված է «Հեմոֆեր պրոլոնգատում», «Տարդիֆերոն», «Սորբիֆեր Դուրուլես» և «Ֆերրոպլեկս» (վերջին երկուսում որպես հակաօքսիդանտ ավելացվում է ասկորբինաթթու):
Գյուղատնտեսության մեջ այն օգտագործվում է ծառերը ցողելու համար:
Երկաթի (II) սուլֆատը օգտակար ռեակտիվ է սնկերի նույնականացման համար[11]:
Որպես ֆերոսուլֆատային դոզիմետր կիրառվում է քիմիական դոզիմետրիայում:
1850-ականների երկրորդ կեսին երկաթի սուլֆատը օգտագործվել է լուսանկարչության մեջ[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FERROUS SULFATE
- ↑ Ralph Jolyon, Chautitle Ida։ «Szomolnokite»։ Mindat.org։ Վերցված է 2014-08-03
- ↑ «Rozenite Mineral Data»։ Վերցված է 2014-08-03
- ↑ «Siderotil Mineral Data»։ Վերցված է 2014-08-03
- ↑ «Ferrohexahydrite Mineral Data»։ Վերցված է 2014-08-03
- ↑ «Melanterite Mineral Data»։ Վերցված է 2014-08-03
- ↑ British Archaeology magazine. http://www.archaeologyuk.org/ba/ba66/feat2.shtml (archive)
- ↑ How To Stain Concrete with Iron Sulfate
- ↑ «Why Use Ferrous Sulfate for Lawns?» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-14
- ↑ «Acid or alkaline soil: Modifying pH - Sunset Magazine»։ www.sunset.com (en-US)։ Վերցված է 2018-04-14
- ↑ Svrček Mirko (1975)։ A color guide to familiar mushrooms. (2nd ed.)։ London: Octopus Books։ էջ 30։ ISBN 0-7064-0448-3
- ↑ Brothers Alfred (1892)։ Photography: its history, processes։ London: Griffin։ էջ 257։ OCLC 558063884
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Железный или зелёный купорос»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Железный купорос»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907