Երլան Կոժասբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երլան Կոժասբայ
Ծնվել էհունվարի 19, 1969(1969-01-19) (55 տարեկան)
ԾննդավայրSarkand, Zhetisu Region, Ղազախստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ղազախստան
Պարգևներ և
մրցանակներ
Order of Kurmet

Երլան Սադուակասի Կոժասբայ (հունվարի 19, 1969(1969-01-19), Sarkand, Zhetisu Region, Ղազախստան), ղազախ սպորտային ֆունկցիոներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականին։ Դպրոցն ավարտելուց հետո սովորել է մասնագիտական-տեխնիկական ուսումնարանում։ 1987-1989թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ Զբաղեցրել է ազատ և հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Մասնակցել է 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերին՝ որպես ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ[1]։

Կառավարչական գործունեություն սպորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2005 թվականներին զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ 2003-2006 թվականներին եղել է ըմբշամարտի Ասիական ֆեդերացիայի առաջին փոխնախագահ։ Ղազախստանի Հանրապետության ազատ և հունահռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ 2014 թվականից՝ ԿՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մարզչական խորհրդի և մրցավարական կորպուսի հետ աշխատանքի գծով փոխնախագահ[2]։

2012 թվականին Կոժասբայ ընտանիքի աջակցությամբ Ալմաթիի շրջանի Սարկանդ քաղաքի հին դպրոցի տեղում կառուցվել է 4 հա սպորտային համալիր։ Համալիրը ստացել է Սադուակաս Կոժասբաևի անունը և մասնագիտացել պատանի ըմբիշների, բռնցքամարտիկների, վոլեյբոլիստների, ֆուտբոլիստների և թեթև ատլետների պատրաստման գործում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Alexander E. Lyakhov. «Казахстан на Олимпиадах | Lyakhov.KZ - Большая энциклопедия Казнета». kaz-olympic.kz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. «Руководоство федерации». confederation.kz. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. NUR.KZ. «Бизнесмен в Алматинской области назвал спорткомплекс именем отца» (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]