Երեք կատուներ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Երեք կատուներ
ռուս. Три кота
Տեսականիմացիա
Ժանրընտանեկան
Հիմնված էԴմիտրի Վիսոցկի
ՌեժիսորԴմիտրի Վիսոցկի
ՍցենարիստԴարինա Շմիդթ, Դմիտրի Վիսոցկի
ՊրոդյուսերԱրտյոմ Վասիլև, Յուլիա Մինդուբաևա, Նատալյա Իվանովա-Դոստոևսկայա
ԵրաժշտությունԴմիտրի Վիսոցկի
ԵրկիրՌուսաստանի Դաշնություն
Լեզուռուսերեն
Ընկերություն«Մետրոնոմ»
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Տևողություն5-ական րոպե
ՊրիկվելԿատվապոլիս
Թվական2015
ctc.ru/projects/multiki/tri_kota/

«Երեք կատուները», ռուսական մուլտսերիալ երեխաների համար, որի ռեժիսորն է Դմիտրի Վիսոցկին։ Նկարահանվել է «ՄետրոնոմՖիլմ» ՍՊԸ-ի կողմից` «ՍՏՍ» հեռուստաընկերության պատվերով 2015 թվականին։

«Երեք կատուներ» մուլտսերիալը մեծ հաջողություն է ունեցել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև` այլ Super3 երկրներում։ Մուլտսերիալը ցուցադրվել է աշխարհի ավելի քան 140 երկրներում [1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատմությունը երեք կատուների արկածային կյանքի մասին է։ Գլխավոր հերոսներն են Կորժիկը, նրա եղբայր Կոմպոտը և նրանց քույր Կառամելկան, ինչպես նաև` էլի ուրիշ ուրախ կատուներ։ Նրանց մեծ ընտանիքում կյանքը երբեք կանգ չի առնում, նրանք ցանկացած իրավիճակում միասին կարողանում են ելք գտնել իրենց երևակայության և ծնողների խորհուրդների օգնությամբ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոմպոտ, հետաքրքրասեր կատու, շատ է ընթերցում, նա լուծում է հանելուկներ, լուծում է գլուխկոտրուկներ, կարողանում է անգամ շախմատում հաղթել իր հալրիկին։ Շատ է սիրում ուտել։
  • Կառամելկա, ամենափոքրը, հմտորեն կիրառում է գիտելիքները, հաճախ կարողանում է դուրս գալ բարդ իրավիճակներից, դաստիարակում և վարժեցնում է եղբայրներին, նրա ամենահայտնի արտահայտությունն է. «Ես գիտեմ` ինչ է պետք անել»։
  • Կոռժիկ, ամենաակտիվ և անհանգիստ կատուն է։ Ուրախ, անվախ և բացարձակ աշխույժ, ինչպես նաև որպես զենք օգտագործում է սոխը։ Միշտ խոսում է բարձր և միշտ արտահայտում է ծիծաղելի մտքեր։

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մայրիկը, հոգատար է և կենսուրախ, հաճախ նա տարբեր կատակներ է անում իր ամուսնու հետ, որը նրան շատ է դուր գալիս։ Աշխատում է որպես մանկական հագուստի դիզայներ։
  • Հայրիկը, շատ բարի է և մի քիչ ցրված, աշխատում է հրուշակեղենի գործարանում, ազատ ժամանակը միշտ անցկացնում է երեխաների հետ։
  • Լապոչկա, անուշիկ աղջիկ արքայադուստր, նա սիրում է հագնվել և գեղեցկանալ։ Նրան հետաքրքրում է սեփական տեսքը և վառ առարկաները։ Նրա համար կարևոր է, որպեսզի շրջապատը գեղեցիկ լինի։
  • Գոնյա, ուրախ է և երազկոտ, նրան դուր է գալիս տիեզերքը, երազում է տեսնել այլմոլորակայինների։
  • Նուդիկ, ոչ այնքան ուրախ կատու է, ինքնամփոփ է, լուռ և ամաչկոտ կատու է։ Նրա կյանքի երազանքն է դառնալ ծաղրածու և բոլորին ուրախություն և ծիծաղ պարգևել։
  • Սաժիկ, կենսուրախ կատու է, սիրում է սարսափելի պատմություններ հնարել։ Պաշտում է բոլորին վախեցնել, պատմում է սարսափելի պատմություններ, և դրանից վախենում են բոլորը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր - Դմիտրի Վիսկոնսկի
  • Նկարիչ-բեմադրիչ - Անդրեյ Սիկորսկի, Նատալիա Իվանովնա
  • Սցենարի հեղինակ - Դարինա Շմիդտ
  • Պռոդյուսերներ - Արտյոմ Վասիլիև, Յուլյա Մինդուբաևա, Նատալիա Իվանովնա, Կարինա Կաբանովա
  • Կոմպոզիտոր - Ալեքսեյ Յակովել
  • Ձայնային ռեժիսորներ - Իգոր Յակվել, Դենիս Դուշի
  • Ֆոնի նկարիչ - Օլգա Յուսիբովա
  • Ձայնագրող - Ստանիսլավ Գլուշենսկի
  • Աուտիստ - Անտոն Ռուդին
  • Անիմացիայի բաժնի ղեկավար - Օկտայ Յուսիբ

Դերերի հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմող - Մաքսիմ Սերգեև
  • Կոռժիկ - Իլյա Խրուստալյով
  • Կոմպոտ - Միխայիլ Նավադվորցև
  • Կատամելկա - Ալեքսանդրա Գլուշինսկայա
  • Հայրիկ - Միխայիլ Խրուստալով
  • Մայրիկ/տատիկ - Սվետլանա Կուզնեցովա
  • Պապիկ - Վլադիմիր Մասլակով
  • Սաժիկ - Ռոման Ղահրամանյան
  • Գոնյա - Թիմուր Համիտով
  • Լապոչկա - Սոֆիա Գադասինա
  • Նուդիկ - Ալեքսանդր Արտամոնով, Ալեքսեհ Իշենկո
  • Քանդակագոծ - Դմիտրի Վիսոցկի
  • Բանտիկ - Մաքսիմ Սերգեև
  • Փոստատար - Մաքսիմ Սերգեև
  • Ոստիկան - Վլադիմիր Եվբիֆանցև

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - V Մոսկովյան փառատոնում ռուսական «Պետք է ապրել» կինոփառատոնի «Անիմացիոն ֆիլմ» անվանակարգում ստացել է հատուկ դիպլոմ «Կատուների ընտանիքի ներքին կյանքի բացահայտման համար», «Մուրաբան նկուղում» սերիայի («Երեք կատուներ» մուլտսերիալ) ռեժիսոր Դմիտրի Վիսոցկի, «Մետրոնոմ» հեռուստաընկերություն[2]։
  • 2017 - 22-րդ անիմացիոն ֆիլմերի բաց ռուսական փառատոն Սյուզդալում, «Լավագույն սերիալ» անվանակարգում ստացել է դիպլոմ «Լավագույն սցենարային լուծման համար», «Հայրիկը մայրիկի համար» սերիա («Երեք կատուներ» մուլտսերիալ, ռեժիսոր Դմիտրի Վիսոցկի)[3]։
  • 2017 - Իկար (կինոմրցանակ), մուլտֆիլմը մրցանակ է ստացել «Հայրիկը մայրիկի համար» դրվագի համար («Երեք կատուներ» սերիալ, ռեժիսոր Դմիտրի Վիսոցկի ) [4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]