Երեքը և Սնեժինկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Երեքը և փաթիլըից)
Երեքը և Սնեժինկան
ռուս.՝ Трое и Снежинка
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2007
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Բարդին
ԴերակատարներԻվան Ուրգանտ, Բոգդան Ստուպկա, Ալեքսեյ Գորբունով, Միխայիլ Եֆրեմով, Դանիիլ Սպիվակովսկի և Իվան Ստեբունով
Տևողություն83 րոպե[1]

«Երեքը և Սնեժինկան» («Трое и Снежинка»), ռուսական կատակերգություն։ Գլխավոր դերերում՝ Իվան Ուրգանտ, Դանիլ Սպիվակովսկի, Իվան Ստեբունով, Էմիլյա Սպիվակ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք ընկերներ՝ Գարիկը, ավանգարդ նկարիչ Էնդրյուն, լեզվաբան Ստյոպիկը, գրեթե միշտ միասին են և պատրաստ են օգնել միմյանց։ Արկածները սկսվում են այն պահից, երբ նրանք բոլորը փեսացուի (Էնդրյուի) հետ միասին փախչում են հարսանիքից և հայտնվում գնացքում։ Այնտեղ նրանք պատահաբար հանդիպում և ծանոթանում են մի աղջկա՝ Կատյայի հետ։ Գարիկը մինչև ականջների ծայրը սիրահարվում է այդ աղջկան, բայց միասին լինելու շանսեր նրանք ընդհանրապես չեն ունենում, քանի որ Կատյան ամուսնացած է։ Բայց մի՞թե հնարավոր է սրտին թելադրել։ Երեք ընկերները Կատյայի հետքերով մեկնում են Ամստերդամ, որտեղ էլ հերոսներին սպասվում են ամենաանսպասելի արկածներ[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Իվան Ուրգանտ Գարիկ
Դանիլ Սպիվակովսկի Էնդրյու
Իվան Ստեբունով Ստյոպիկ
Էմիլյա Սպիվակ Կատյա Սնեժինկա
Ռիմմա Մարկովա Ստյոպայի տատիկը
Միխաիլ Եֆրեմով Տրակտորիստ
Իրինա Կուպչենկո
Բոգդան Ստուպկա Էնդրյուի հայրը
Ալեքսեյ Գորբունով Կատյայի ամուսինը
Մարիա Կոժևնիկովա
Սերգեյ Ֆետիսով Փոխգնդապետ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն կատակերգային դեր (Իվան Ուրգանտ)
  • «Ժպտա՛, Ռուսաստան» կինոփառատոնին «Ուրախ հույս» մրցանակ որպես լավագույն դեբյուտային ֆիլմ (2007)[3]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Պավել Բարդին, Մհեր Մկրտչյան
  • Սցենարի հեղինակ՝ Մհեր Մկրտչյան
  • Պրոսյուսեր՝ Արմեն Մեդվեդև, Մհեր Մկրտչյան
  • Օպերատոր՝ Իգոր Կլեբանով
  • Կոմպոզիտոր՝ Դմիտրի Ռիբնիկով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «ТРОЕ И СНЕЖИНКА (2007)» (ռուսերեն). kino-teatr.ru — Информация о фильме. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  3. «Мкртчян, Мгер Альбертович» (ռուսերեն). PeopleLife.RU — биография. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.