Երդվյալ կույս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երդվյալ կույս (ալբ․՝ virgjineshtë), կին, որ ինքնակամ տալիս է չամուսնանալու երդում (բոլորովին հրաժարվում են ամուսնական ու սեռական կյանքից) և ընտանիքում փոխարինում է տղամարդուն՝ կատարելով նրան վերապահված պարտականություններ։ Համայնքի ավագանու առաջ երդում տալուց հետո այդ կանանց վերաբերվում են այնպես, ինչպես տղամարդկանց։ Երդվյալ կույսը հագնում է տղամարդու հագուստ, վարում է տղամարդուն հատուկ կենսակերպ և համայնքի ղեկավարման հարցում ունի տղամարդկանց հավասար ձայնի իրավունք։

Այս երևույթը տարածում ունի Ալբանիայում ու Մոնտենեգրոյում։ Երդվյալ կույսերի մասին արևմտաեվրոպական հետազոտողներին ու ճանապարհորդներին առաջին անգամ հայտնի է դարձել 19—20-րդ դարերի սահմանագլխին։ Ներկայումս երևույթը դեռևս հանդիպում է Ալբանիայի հյուսիսի պահպանողական գավառներում, թեև աստիճանաբար վերանում է։

Չամուսնանալու երդում տալու պատճառներից մեկը ստիպողաբար չամուսնանալուց խուսափելու ձգտումն է։ Նշանակալի պատճառներից կարող է լինել նաև ընտանիքը գլխավորող տղամարդու բացակայությունը։ Այդ դեպքում կանայք մնում են անպաշտպան և չեն ունենում իրենց ներկայացուցիչը համայնքի խորհրդում։ Եվ միայն այն ժամանակ, երբ կանանցից մեկն իր վրա է վերցնում տղամարդու պարտականությունները, ընտանիքը նորից ունենում է խորհրդում իր շահերի պաշտպանը։ Ընտանիքն այդպիսի հանգամանքներում կարող է հայտնվել, օրինակ, հոր մահից հետո, եթե ընտանիքում չկան չափահաս տղամարդիկ։ Նման դեպքում ընտանիքի չամուսնացած կանանցից մեկը տալիս է չամուսնանալու երդում ու դառնում ընտանիքի գլխավորը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • René Grémaux։ Woman Becomes Man in the Balkans. In։ Third Sex Third Gender։ Beyond Sexual Dimorphism in Culture and History Gilbert Herdt (Editor), 1996, ISBN 0-942-29982-5
  • Antonia Young։ Women Who Become Men։ Albanian Sworn Virgins. 2000, ISBN 1-859-73335-2
  • Susan E. Pritchett Post։ The Myth of the Burrnesh, paper, 1999, London։ Center for South East European Studies
  • Robert Elsie։ Sworn Virgin. In։ Historical dictionary of Albania (= European historical dictionaries 42) Lanham 2004. ISBN 0-8108-4872-4 S. 405—406.
  • Alice Munro։ The Albanian Virgin. In։ Open Secrets 1994, ISBN 0-679-43575-1

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]